Jump to content

Էջ:Անի.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարող է այդ անկարող սերունդներին ասել թե ինքը, այնուամենայնիվ, չի խորտակվի կպահո իր ծակված գլուխը, մինչ այն ժամանակ երբ ավելի պատրաստ ավելի հասկացող, ուժ ունեցող մի սերունդ կծնվի հայերից: Նա կսպասե նրա համբերությունը տարիներով չէ չափված, այլ դարերով:

Իբրև արքայական Աքիի շինություն Ապուղամրենցը ցույց չի աա ձեզ զարդանկարների, հյուսիկների, քանդակների այն շռայլ ճոխությունը, որի վրա դուք կացել եք Առաքելոցի ժամատանը կամ Հոնենց Տիգրանի ու Լուսավորիլ եկեղեցում։ Դրա փոխարեն դուք կտեսնեք բարակ ու նուրբ կարնիզներ, ճաշակավոր կամարներ դռների, պատուհանների եռանկյունի խորշերի ճակատին Պարզությունը, միացած սիրունության հետ այստեղ էլ այն գլխավոր սկզղբունքն է, ինչպես Մայր եկեղեցու մեջ։ Նայեցեք գմբեթը շրջապատող տասներկու նեղ պատուհաններրի յուրաքանչյուրը զետեղված է կամարավոր սյուների մեջ կարծեք տասներկու աչքեր լինեն և աչքեր որոնց մեջ թվում է մի րոպե դեռ բոլորովին չէ մարել լույսը, որոնք դեռ նայել գիտեն և նայում են աշխարհի չորս կողմր իրանց քաշած թփերի տակից:

Ներսից կոլոր շրջապատը արդեն վեց կողերից է կազմվում ամեն մի կողը տափակ չէ, դրսի կողմերի նման, այլ կիսաբոլորակ է կիսաբոլորակները միմյանցից բաժտմում են սյուները, որոք պատի միջով բարձրանում են վերևում միանում այն բոլորակին, որի վրա կանգնած է բարձր գեղեցիկ գմբեթ։ Նույն վեհ պարզությունը պահպանված է և այստեղ ներսում բայց այսքան խնամք այսքան ճարտարապետական շնորհք թափված է ինչու համար: Մի նեղ ու անձուկ տեղ, մի ափ հող եկեղեցու ծածկի տակ առնելու համար մի ափ հող, որի վրա հազիվ 5-10 հոգի աղոթողներ տեղավորվեին:

Ավելին հարկավոր էլ չէր Ապուղամրենցին: Սա ծխական եկեղեցի չէր, այլ մի մատուռ տոհմային գերեզմանատան մեջ։ Եվ այդ գերեզմանատունը պատկանում էր այն հռչակավոր տոհմին, որի մասին ես մի քանի խոսք ասել եմ