Էջ:Անի.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատուկ վսեմ հսկայությամբ։ Չորս մեծ ու լայն, գեղեցիկ կարնիզներով զարդարած պատուհաններ նայում են դեպի հարավ արևելք և այդտեղ փռված է Ախուրյանի միշտ գեղեցիկ ձորը։ Պատը ցցված է ձորի կողին նրա արհեստական շարունակությունն է կազմում։ ։ Եվ պատուհանների տակից բացվում է, ցած և ցած է գնում այն զոգավոր խորությունը, որ այստեղից պատռում է ձորի կողը մինչև վերջը մինչև Ախուրյանի դեղնավուն ալիքները։

Իմացել են պինգ, լավ, գեղեցիկ շինել, բայց իմացել են և տեղ ընտրել։ Չգիտես որի՞ն առավելություն տաս շինարարակա՞ն տաղանդին թե բնությունը ճանաչելու տաղանդին։ Թվում է, որ վերջինն աչքի է ընկնում ։ Գուցե մայրաքաղաքի մեջ սրանից ավելի գեղեցիկ ապարանքներ ու պալատներ են եղել ավելի մեծ ու հարուստ ավելի ղաթ գարուն ու հոյակապ։ Բայց թվում է որ այս ճահիճը հետ մնացած չպիտի լինի ոչ մեկից որովհետև իր գեղեցկության մեծ մասը բնությունից է վերցրել։ Ով է եղել այսպիսի փառահեղություն նվաճողը։

Այս հարցը կարելի է այսպես էլ ձևակերպել ի՞նչ եղել այս շինությունը։

Մզկիթ, ինչպես ասացի։ Այս անունը շինության ճակատին դրոշմել է բարձր աշտարակը։ Այսոր էլ բաց ու բանուկ է այն ճանապարհը որով մուեզղինը բարձրանում էր այս մինարեի գլուխը և այնտեղից կանչում էր իսլամի ահավոր աստծուն։ Դահլիճի կողմից մի փոքրիկ դուռ տանում է աշտարակի ներսը։ Ութսուն կիսավեր աստիճաններ այսօր էլ բարձրացնում են այցելուին վերև և այնտեղից ցույց են տալիս Անիի և շրջականների գեղեցիկ տեսարանները։ Եվ յուրաքանչյուր բարձրացող գիտե որ մուեզինի ճանապարհով է գնում գիտե որ անթիվ անգամ ջերմեռանդ մուսլիմների ոտները կոխ են տվել այդ մաշվածմ, այժմ վտանգավոր աստիճանները մի ժամանակ երբ այստեղ անթիվ գեղեցիկ տաճարներում պաշտվող քրիստոնեական աստծո հետ բարձր ու զիլ ձայնով փառաբանվում էր և մարգարեի այլահը։ Այժմ լռություն է տիրում և այստեղ։ Հաղթող և հաղթահարված քրիստոնեության հետ հավիտենական լռության և