Jump to content

Էջ:Անի.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլևս չկարողացավ գոնե վերադարձնել Արշակունի հարստության ժամանակը, երբ ամբողջ երկրի համար մի էր վասալական հարկատու թագավորը:

Հետաքրքրական հարց պատմության էջերը դիտողին աոաջին անգամ այդ հարցը տալիս է ինքը, մանր տեղական թագավորությունների այս անդրանիկը որի ծնունդը պատմում էինք մինչև այստեղ տալիս է նա այդ հարցը և ինքն էլ լուծում:

Ի՞նչն էր պակասում նրան՝ համատարած, ընդհանրական դառնալու համար

Ըստ երևույթին՝ ոչինչ: Ամեն ինչ ցույց էր տալիս որ այդ տոհմային մասնավոր թագը կենսունակության, աշխույժի, զորության ակներով էր զարդարված և նա կարող էր մի ընդհանրապես դժբախտ չարատանջ, ներքին պակասություններից կեղեքվող երկրի հավաքողն ու քաղաքական բարեկարգ կեցության մեջ երջանկացնողը դառնալ:

Բարեբախտ սկզբնավարությունը արդեն մի մեծ գրավադաս էր Աշոաը 4 կամ 5 տարի միայն թագավորեց: Բայց մենք, որ գիտենք, թե թագից առաջ որքան երկար էր նա աշխատել, կասենք, որ այդ սակավակեցությունը այնքան մեծ զրկանք չէր հայոց աշխարհի համար: Սմբատ խոստովանողի ն նրա որդու կառավարությունը մոտ 50 տարվա մի շրջան է կազմում: Կես դար խաղաղության, հանգստություն - սա այնպիսի մի երջանկություն էր, որին հաճախ չէր արժանանում հայ ազգը իր միշտ ոտնակող, միշտ անհանգիստ հայրենիքում Ահա այդ հազվագյուտ երջանկությունը պիտի ասպարեզ հրավիրեր հայ ժողովրդի խաղաղ ստեղծագործական ուժերը խաղաղության կյանքի և գույքի ապահովությունը մարդկության ծաղկելուն նույնքան հարկավոր է որքան երկնային ցողը ծաղկոցին մինչև իններորդ դարի կեսը հայ աշխարհի զանազան մասերում ապրող սերունդները սիղիֆյան աշխատանք էին կատարել: Նրանք անում էին մի բան ավելացնում էին բայց գալիս էին հեղեղները տանում ամեն ինչ Եվ նորից պետք էր անել, նորից քար դնել մինչև մոտակա հեղեղը:

Կես դարի խաղաղությունը Բագրատունյաց տոհմի կալվածքներում