Jump to content

Էջ:Անի.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մայրաքաղաքը ինչ մեծ կրթարան էր: Այդտեղ էր կենտրոնացած այն ժամանակվա գիտությունը, այդտեղ գնացող հայը կարող էր հանդիպել Ասիայի և Աֆրիկայի բազմազան ազգերին, որոնց գրավում բերում էր այդտեղ համաշխարհային առևտուրը:

Ճիշտ է Բաղդադն ու Կ.Պոլիսը միայն Բագրատունյաց երկրների համար գոյություն չունեին, ճիշտ է նրանք մեծ կենտրոններ էին ամբողջ Հայաստանի համար, բայց մենք միայն Բագրատունի թագավորության սահմաններում այն էլ գլխավորապես Շիրակում ենք տեսնում քաղաքակրթության աշակերտած ժողովրդի գործերը, ժողովրդի որ կույր ընդօրինակող չէր այլ ուներ իր սեփական աշխատանքը իր անհատական վերին աստիճանի զարգացրած ինքնուրույնությունն էր մտցնում իր յուրացրածի մեջ:

Այսպես ահա, երկար ժամանակ ամեն տեսակ հնարավորություն, հրապույր կար որ հայ աշխարհի բոլոր բաժան բաժան մասերը, վերջապես միանան իրար հետ կապվեն Շիրակի կենտրոնաձիգ հովանու տակ: Բայց այդպես չեղավ, Բադրատունիները, չնայած իրանց բոլոր ընդունակություններին չկարողացան նույնիսկ երկու հարյուր տարի լրիվ անցկացնել թագավորական գահի վրա: Աշոտի տնկած սերմը հազիվ կարողացավ վաղանցուկ հյութերից բացված մի ծաղիկ դառնալ, որ իր բուրմունքը հաղորդեց մեր պատմության մի քանի էջերին և չորացավ դուրս շպրտվելով կյանքի անապատի մեջ:

Ահա այս իրողությունն է որ ամենից շատ տանջում է այցելուին Անիում, երբ նա վերջացնելով իր շրջագայությունը սկսում է ամփոփել իր տպավորությունները փորձում է թափանցել ավերակների, այսպես ասած, փիլիսոփայության մեջ: Յուրաքանչյուր քար յուրաքանչյուր հիշատակ անբարբառ լուռ ու համր ասում է մտքիդ, որ այստեղ, նախքան այս ավերակները մի ահռելի անարդարություն է կատարվել մի ոճիր: Նրա զոհը փռված է այստեղ մեր ոտների տակ, իսկ ուր է դահիճը:

Ասել թե Բագրատունիները չհասկացան միության ամբողջության գաղափարը ասել մանավանդ նրանք ոչինչ