Jump to content

Էջ:Անի.djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մամուռ չէ սիրում,- բայց փոշիացել են, անշարժացել ևիրանց կենդանի ներկայացուցիչ են թողել այս մենավոր հեգևորականին: Նայելով նրա համակրելի պարզ դեմքին, կարծում ես թե դա է միակ կապը մահվան ստվերների մեջ: Հանգչող աշխարհի և կենդանի մարդկության, մեջ, կարծում ես թե եթե մի բան ունես ասելու այդ աշխարհին, պետք է նրա հավատարմատարիմ միջոցով ասես.

Օտարտի քմահաճո չէր այդ տրամադրությունը, որ տիրում էր իմ ամբողջ էության վրա: Այնքան տեսնել, այնքան ման գալ պատմությանմեռելային ստվերներում և պահպանել առօրյա տրամադրությունը, իհարկե, անկարելի է: Ամբողջ ժամանակ առանց մի վայրկյան դադարի, մեր պատուհանով մեզ է նայում Մայր եկեղեցին իր կտրատած, ջարդված կողերով նրա մոտ, պատի տակ գյուղացի երեխաները հայերեն երգեր են երգում մեր վանահայրն է նրանց սովորոցրել այդպես երգել:Որքան մելամաղձոտ են մանկական զվարթ ձայները ավերակների մեջ, որքան հուզում են այսպիսի միջավայրում երեխաները գյուղացիներից են որոնց առավոտյան տեսանք ձորի քարայրերւմ, եկել են և նրանց մայրերը ու քույրերը որոնք գյուղական ամոթխածությամբ նայում են մեր մեռելահացին:

Եվ երբ մտածում եք թե ինչ տեղերից ենք եկել ու հավաքվել այս բոլոր կենդանի մարդիկս…Գավառական առանձնացումների, գավառական նախապաշարմունքների ու հակառակություննորի զոհ է այս շքեղ քաղաքը: Այժմ մենք առաջ ենք քայլել այժմ տարբեր գավառների տարբեր ավանդությունների ներկայացուցիչ հայերս հավաքվում ենք մի հարկի տակ խոսում ենք, զգում ենք միասին, որովհետև գավառական բաժանումները այժմ այլևս չեն կարող այնքան հզոր լինել, քանի որ մենք արդեն ունենք մի ընդհանուր գրական լեզու, որ խոսակցական է դառել կամ դառնում է:

Ճաշից հետո մինչև, որ մեր կառքերը կպատրաստվեին,մենք մե անձուկ սենյակից դուրս ենք գալիս գովություն որոնոլու, իսկ ուր կարող էինք նրան գտնել եթե ոչ Մայր եկեղեցու կանարների տակ:

Դարձյալ այնտեղ ենք, դարձյալ Տրդատի դարսած քարերը