Jump to content

Էջ:Անի.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արտասունքը, երբ հուսահատ ու անմխիթար, թողնում էին իրանց գեղեցիկ հայրենիքը, իրանց նախնիքների գերեզմանները, իրանց հողերն ու կայքերը և հևալով փախչում էին գլուխ ապրեցնելու:

Ո՞ւր: Նեղ ու քարքարոտ ուղիներ են օձերի պես պտտվում Ուչ Թափայի շուրջը: Մի կարծեք, թե դրանք կարճ են, շուտով կմոլորվեն Շիրակի դաշտերում, կկանգնեն մի տեղ Անեցի փախստականների ոտների տակ դրանք անհուն երկարություն ունեցող ճանապարհներ էին: Այստեղից Լեհաստան, այստեղից Վոլգայի ափերը: Այստեղից դեպի ամեն կողմ, ուր կարելի էր հալածականի դառն ճակատագրից ազատվել: Ինչպե՜ս էին գնում, ինչո՜վ էին գնում: Ծովասար, անապատ, գետ ու անտառ, հող ու քար - ամեն ինչ իր կոշտացած գարշապարի տակ էր տալիս փախստականը: Գնում էր դիակներ փոելով այդ տանջանքի ու անեծքի ճանապարհների երկու կողմով: Գնում էր, այստեղ ամայություն թողնելով: Ամայությունն միայն, որ չէ տանջվում:

Եվ ամայությունը գալիս էր` բռնելու մի ազնվական, ընդունակ ժողովրդի տեղը, մի ժողովրդի, որ իր ազգի պատմության մեջ միակ և եզակի օրինակն է տվել իր աշխարհաշինությամբ, իր մեծագործություններով: Նա տարավ իր Անիի անունը, Անիի շնորհները, զարմացրեց իր անեցի լինելով ամենքին և այդ պատճաոով իր հայ ժողովրդի մեջ անեցի լինելր նախանձելի պատիվ մնաց, որ այսօր էլ դեռ շատ ու շատ գաղթավայրերի պարծանքն է:

Հասանք Ուչ- Թափայի ստորոտներին, իսկ ես մտքով դեռ այն գաղթականների հետ եմ, տեսնում եմ նրանց փախուստը, նրանց հոգսերն ու մտքերն եմ գուշակում, նրանց կսկիծն ու կարոտն եմ զգում: Ընդարձակ է Շիրակի դաշտը, բայց բավականանո՞ւմ էր նա գաղթականների լայն հոսանքը տեղավորելու: Գնում էին հազարավոր տներ, գնում էր մեծատունը, գնում էր աղքատը:

Ասում են, թե այդ դժբախտ բազմությունները մի հայ վարդապետի անեծքով դատապարտվեցին կոտորածի և գաղթի: Այս խոսքը վարդապետներն են հնարել, որպեսզի իրանց համար հեղինակություն ստեղծեն։ Անին