Jump to content

Էջ:Անի.djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոսկոյ և արձաթոյ և ամենայն զարդու պայծառութեան ջահարորրոք լուսաւոր անօթոց»։

Բանաստեղծական չափազանցություններ այս ոգևորված գովասանքների մեջ չպետք է լինեն: Բավական է չմոռանալ կաթողիկոսական աթոռի այն ժամանակվա գիրքը, ահագին հարստությունները։ Անշուշտ փառահեղ է եղել և Խաչիկի շինել տված կաթողիկոսարանը միշտ հիշենք, որ Տրդատն էր այդ բոլոր շինությունների կառուցանողը։ Ուրեմն, այժմյան ողորմելի Արգինան ի՜նչ փարթամ և ճոխ կեցության տեղ էր, որքան զարդեր ուներ:

Տասներորդ դարի առաջին կեսի վերջում հայոց կաթողիկոսական աթոռը Աղթամարից տեղափոխվեց Շիրակ, Բագրատռւնի թագավորների համար նշանակությունից զուրկ չպիտի լիներ այն կարևոր հանգամանքը, որ համազգային կրոնական բարձր իշխանությունը գտնվում է Վասպուրականի թագավորների հովանավորության տակ: Ունենալ իր երկրում կաթողիկոսարանը նշանակում էր բարեկամ ու գաշնակից լինել մի ուժեղ հեղինակության հետ և նրա միջոցով քաղաքական մեծ ազդեցություն ձեռք բերել: Արաս թագավորը որի Ժամանակ տեղի ունեցավ կաթողիկոսության տեղափոխությունը երևի շատ էր աշխատում գրավել ժամանակի կաթողիկոսին ոչ միայն իր երկրի խաղաղ ու ապահով դրությամբ, այլև խոշոր կալվածական հարստություններով։

Աթոռը փոխադրողը Անանիա Մոկացի կաթողիկոսն էր: Աբասի մայրաքաղաքը Կարսն էր և Անանիան կաթողիկոսարանը հիմնեց Արգինայում որ կարսից հեռու չէր։ Հետաքրքրական է որ միջին դարերում էլ հայ կաթողիկոսները աշխատում էին հոգևոր բարձրագույն իշխանությունը տոհմային սեփականություն դարձնել ինչպես այդ արել էին Գրիգոր Լոլսավորչի որդիներն ու թոռները: Այսպես, Անանիան Մոկացիների տոհմը առաջացրեց կաթողիկոսական աթոռի վրա, գոնե չորս կաթողիկոս Շիրակում այդ տոհմի ներկայացուցիչներն էին։ Տարբերությունր այն էր որ մինչ դեռ Գրիգոր Լուսավորչի հաջորդները ամուսնանում էին և իրանց որդիներին էին հանձնում աթոռը, միջնադարյան կաթողիկոսները ամուսնացած չէին, և կաթողիկոսությունը