Jump to content

Էջ:Անի.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավերակների կույտերից և ներկայացնեմ է մի փոքրիկ, համարյա քառակուսի սալահատակ աեղ շրջապատված կիստա պատերով։ Մնում են ժամատան սյուների հիմքերըին, որ կիսատ արձանագրություն է կարդացվում երկու մեծ կտոր սպիտակ քարերի վրա որոնք ավերակների միջից են հանված։ Եվ այդ ավերանքի ջարդուփշուր պատերի խորտակված սյուների մեջ եկեղեցու մուտքի կողքին բարձրացած է մի բոլորովին անվնաս մնացած բոլորովին նոր գերեզման, որի վրա դրված է թե դա պատերազմում սպանված Վահրամ իշխանի տապանն է[1]։

Ես նայում էի տառերին և դարմանում էի նրանց ձևի վրա, մեր օրերում գործածական գլխաաառերի ձևն ունեին։ Չարմանք էր պատճառում մանավանդ այն, որ անեղծ էին մնացել նույնիսկ այն տողերը որ քարի վրա գծել էր արեստավորը նրանց մեջ տառերը փորելու համար։ Եվ, վերջապես, ոչ մի վնաս չէ դիպել այդ քարերին, չկա նրանց վրա նույնիւկ մի փոքրհկ քերթվածք, մի կոտրած մասնիկ։

Զայրանքս ուշ փարատվեց երբ մի գյուղացի պատմեց, թե ընդամենր հինգ տարի առաջ է շինվել այդ գերեզմանը։ Իրանից դարս եկավ որ մի քանի ջերմեռանդ ալեքսանդրապոլեցիներ կամենալվ մեծ Պահլավունուս, իրանց հարգանքն ու հիացմունքը հայտնել, նորոել են նրա գերեզմանը, արձանագրություն են հորինել նրա համար Նպատակը բարի է եղել բայց միջոցը անպետք հնության հետ այդպես չեն վարվում։ Աշխատում են, որքան կարելի է պահպանել հնությունը իսկ երբ վերանորոգություն են կատարում այդպես ել գրում են։ Պահլավունուն հարգողները մոռացել են այդ տարրական ճշմարտությունը և կատարել են մի տգեղ կեղծիք։ Եթե եղելության տեղյակ գյուղացի չպատահե Մարմաշենի գավթում, այցելուն պիտի սաստիկ մոլորության մեջ մնա։

Բայց ո՛րքան ճիշտ է թե Վահրամ իշխանի հավիտենական հանգստի իսկական տեղն է ցույց տալիս այդ մերեզմանաքարը։

Վահրամի մահից 178 տարի հետո նրա ժառանգները, Գրիգոր եպիսկոպոսը և նրա եղբայր Խարիփր վերանորոգում։

  1. Մարիամ ափիս թագուհի