Jump to content

Էջ:Անի.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տարաբախտաբար իրանք այդ կենսագրողները Վահրամից շուտ մեռան և նրանց հավաքած նյութերը կորան:

Հայաստանի սահմանակից մեծ և փոքր պետությունների տերերը մեծարեցին հռչակված հայ զորավարին իրանց պատվավոր տիտղոսներով և հարուստ ընծաներով, որ ուղարկում էին Վահրամի տունը հատուկ պարտավորությունների ձեռքով: Բյուզանդական կայսրը շնորհեց նրան անթիպատ պատրիկի տիտղոսը (այդ տիտղոսով էլ Վահրամը իրեն հիշատակում է Մարմաչենի արձանատրության մէջ), Բաղդարի Խալիֆը և պարսկաստանի կիսանկախ էմիրները, կողմնակի, բդեշխի պատիվ հատկացրին Սրով նվաճած այդ հռչակն ու փառքը, սակայնչորացրին Պահլավունի իշղանին չարժեցրին նրա մեջ փառասիրական մեծ տենչեր: Այստեղ է ահա նրա բնավորության ամբողջ վսեմությունը, ամբողջ մեծությունը: Հայաստանը ինչպես վերևում ասագի, մի երկիր էր, որ ռազմիկ նյութեր էր տալիս հարևան երկրներին գլխավորապես բյուղանգիային: Վահրամը իր հռչակի վրա հենված կարող էր մեծ փառք գտնել իր հայրենիքի սահմաններից դուրս, օտար երկրների ծառայույան մեջ: Բայց նա չհրապարակվեց այդպիսի փառքով, չդարձավ մի անձնամոլ հերոս, որի համար դափնիներն ու պսակները ունեն նշանակություն, ու էլ կարելի լինի նրանց հնձել: Զանազան կողմերից առանձնապես, բյուզնադյայից, նա ստանում էր հրապուրիչ առաջարկություններ: Առաջարկում էին թողնել հայերենի երկիրը, առաջարկում էին թողնել հայերենի երկիրը, առաջարկում էին օտար երկնքի տակ ստանձնել զորավարի գլխավոր հրամանատարի պաշտոններ բայց նա չլսեց և ոչ մեկին:

Ինչ ազնիվ անշահասեր հայրենասիրություն: Մի ուրիշը, գոռոզացած այնքան զարմանալի հաջողություններից, շողոքորթված թագավորների, կայսրների և ազդեցիկ իշխաններ հաճոյական նմանակներից որոնց պատասխանները սպասվում էին արքունիքներում, կարհամարհեր իր հայրենի աղքատ ու դժգույն իրականությունը իր փառքին ու ընդունակություններին արժանի չէր համարի իր փոքրիկ երկիրը և կգնար ոչ թե նոր-նոր հռչակ վաստակելու, այլ ունեցածի պտուղները լիուլի վայելելու: