Jump to content

Էջ:Անի.djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երեկոյան ես ճանապարհ էի գնում իմ ընկերներին Թիֆլիս: Ինքս չգնացի: Դեռ մի քանի տեղեր էլ էի ուզում տեսնել:

Տեսա պաղ հունիսի վերջին օրվա արևի տակ անգամ մրսող Կարսը: Մյուս օրը Խալաթյանի հետ իջա երկաթուղով Արարատյան դաշտի կրակների մեջ:

Տեսա Էջմիածինը իր խիտ ծառաստանների, այգիների մեջ, մոծակների ու մլաքների անողորմ կամայականության մատնված: Տեսա նրա լավն էլ, վատն էլ: Տեսա Զվարթնոց եկեղեցին զարմանալի հնությունների այդ թանգարանը:

Տեսա Երևանը իր Զանգիով իր կեղտոտություններով ու մոծակներով նայելով նրա կավե պատերին, հիշեցի Աբովյանցի չափաղսնցեցրած ահեղ բայց սիրուն նկարագրությունը:

Շատ և շատ անգամ տեսա Մասիսն ու Արագածը: Վերջապես տեսա Օշականի Մեսրոպի գերեզմանը եկեղեցու խաղաղ ստվերի մեջ:

Զգացմունքների մի ահագին բեռ էի տանում հետս Էջմիածնից: Երբ գնացքը մոտենում էր Անի կայարանին մենք կանգնեցինք պատուհանի առաջ: Հեռվում արեգակի պայծառ լույսերի մեջ, նորից վերջին անգամ երևացին այժմ ինձ այնքան ծանոթ, այնքան սիրելի ավերակները:

Եվ ես զգացի որ ամենից ուժեղը, ամենից տպավորիչը, ամենից անմոռանաիլ դրանք են, այդ սգավոր պատերն ու շենքերը: