Էջ:Անի.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոտենում էր մեր վագոններին կամ հեռանում էր, անցնելով թփերի փոքրիկ թմբերի ետևը: Մի բան զգալ էր տալիս որ բնության փոփոխություն է տեղի ունենում, քունը փախավ էս ցած իջա իմ քնարանից, հնկերս, որ հաստատ էր մնացել իր խոսքին և չէր կարողացել աչք փակել, ուրախ էր, որ լույսը բացվում է: Բոլորովին ախորժելի բան չէ անքուն նստել քնածների բազմության մեջ և չիմանալ թե ինչ կերպով կարելի է սպանել ծանր, ձանձրալի ժամերը:

Մենք միասին դուրս եկանք վագոնի նեղ ու փոքրիկ գավիթը: Որքան առաջանում էր գնացքը է որքան առատանում էր առավոտյան լույսը, այնքան շրջապատող բնությունը գրավիչ էր դառնում: Ձորը նեղանում էր մեր վագոններին կամ հեռանում էր, անցնելով թփերի փոքրիկ թմբերի ետևը: Մի բան զգալ էր տալիս որ բնության փոփոխություն է տեղի ունենում, քունը փախավ էս ցած իջա իմ քնարանից: Ընկերս, որ հաստատ էր մնացել իր խոսքին և չէր կարողացել աչք փակել, ուրախ էր, որ լույսը բացվում է: Բոլորովին ախորժելի բան չէ անքուն նստել քնածների բազմության մեջ և չիմանալ, թե ինչ կերպով կարելի է սպանել ծանր, ձանձրալի ժամերը:

Մենք միասին դուրս եկանք վագոնի նեղ ու փոքրիկ գավիթը: Որքան առաջանում էր գնացքը և որքան առատանում էր առավոտյան լույսը, այնքան շրջապատող բնությունը գրավիչ էր դառնում: Ձորը նեղանում էր հետզհետե պղտոր գետը վշշում էր ավելի բարձր, առավոտյան մշուշները սողում էին սարերի լանջերով դեպի վեր բաց անելով մի վիթխարի լեռնաստանի գեղեցիկ, ահավոր քաոսական տեսարանները: Պոկ գալ մեր տեղից այլևս չկա բոզացանք: Մոռանալով ամեն ինչ մենք անհագ նայում էինք, իսկ մեր առջև հետզհետե գալիս անցնում էին տեսարաններ: Եվ այսպես՝ ժամեր…

Մենք գնում էինք այն հսկայական երկար հմայիչ կիրճով, որ Լոռու լեռնաշխարհը բացել էր Դեբեդ գետի համար:

Դա մի խրոխտ, վեհ, վայրենի լեռնաստան է: Սարերի կատարները իրար ուս են բարձրանում, այս ու այն կողմ, փռելով անտառապատ ու լերկ լանջեր, ձորեր, ամպերի մեջ կորած ժայռե պարիսպներ: Երկաթուղին սեղմվել է գետին այսպես ասած նրա փեշն է բռնել՝ լեռնային սոսկալի քաոսի մեջ գլուխ չկորցնելու համար: Ամբողջ ժամանակ ձեր ականջների մեջ է գետի կայտառ վշշոցը երկաթի վրա վազող բազմաթիվ անիվների դղրդյունը չէ կարողանում խլացնել այդ ջրային աղմուկը։ Այդ աղմուկից հեռանալու տեղ չկա երկու կողմից սարեր են, անընհատ շարքերով կանգնած:

Ոլոր-մոլոր է գետի ընթացքը այդպես է և նրա ափերը երկաթոպին: Գալիս են երկար տարածություններ երբ դուք, նայելով վագոնի պատուհանից, կարծում եք թե ձեր գնացքը մի ինչ որ ահավոր ուժի ձեռքով ձգված է մի նում էր հետզհետե պըղ տոր գետը վշշում էր ավելի բարձր, առավոտյան էշուշները սողում էին սարերի լանջերով դեպի վեր բաց անելով մի վիթխարի լեռնաստանի գեղեցիկ, ահավոր քաոսական տեսարանները, Պոկ դալ մեր տեղից այլևս չկա բոզացանք Մոռանալով ամեն ինչ մենք անհագ նայում էինք, իսկ մեր առջև հետզհետե գալիս անցնում էին տեսարաններ: Եվ այսպես՝ ժամեր…

Մենք գնում էինք այն հսկայական երկար հմայիչ կիրճով, որ Լոռու լեռնաշխարհը բացել էր Դեբեդ գետի համար:

Դա մի խրոխտ, վեհ, վայրենի լեռնաստան է: Սարերի կատարները իրար ուս են բարձրանում, այս ու այն կողմ, փռելով անտառապատ ու լերկ լանջեր, ձորեր, ամպերի մեջ կորած ժայռե պարիսպներ: Երկաթուղին սեղմվել է գետին այսպես ասած նրա փեշն է բռնել՝ լեռնային սոսկալի քաոսի մեջ գլուխ չկորցնելու համար: Ամբողջ ժամանակ ձեր ականջների մեջ է գետի կայտառ վշշոցը երկաթի վրա վազող բազմաթիվ անիվների դղրդյունը չէ կարողանում խլացնել այգ ջրային աղմուկը։ Այդ աղմուկից հեռանալու տեղ չկա երկու կողմից սարեր են, անընդհատ շարքերով կանգնած:

Ոլոր-մոլոր է գետի ընթացքը այդպես է և նրա ափերը երկաթուղին: Գալիս ես երկար տարածություններ, երբ դուք, նայելով վագոնի պատուհանից, կարծում եք թե ձեր գնացքը մի ինչ որ ահավոր ուժի ձեռքով ձգված է մի