րեանց, զոր սպանեալ առնուն. եւ ծառք ուստի ծորին՝ բարակք են. ստուարն լինի որպէս լուծ, ընդ որ մտեալ ճճին ընդտակն, երթայ ուտելով մինչեւ ցծայրն՝ գտանէ, եւ ապա մեռանի, եւ թափին խունգքն ՚ի խնամոցն Աստուծոյ]։
Ժ. Աշխարհ Լիկոնիա է, յելից կալով Գաղատիոյ Երկրորդի, առ երի Սաւրիոյ. ունի արձակ դաշտս անջուր եւ մանունս լերանց։
ԺԱ. Ելիոն-պոնտոս յելից նոյն Պոնտոսի, եւ յելից Պափլագոնայ առ երի Երկրորդ Գաղատիոյ։
ԺԲ. Աշխարհ Պոնտոս Պոլեմոնական յելից կալով Ելիոն-պոնտոսի, առ երի Պոնտոս ծովու։
ԺԳ. Աշխարհ Ելիոն-պոնտոսի առ երի Լիկայոնիոյ։
ԺԴ. Աշխարհ առաջին Կապադոկիա, յելից կալով Երկրորդ Կապադոկիայ, որ եւ նա աշխարհահամարն է։ Ունի լեառն զԱնտիտաւռոս եւ զայլ փոքունս. եւ գետս Մելաս եւ զԱլիս, եւ զայլս մանունս որք ՚ի նա խառնին։
ԺԵ. Աշխարհ՝ Առաջին եւ Երկրորդ Կիլիկայք են, յելից կալով Լիկոնիայ եւ Սաւռեայ, յերի Կապադոկացւոց յեզր ծովուն իւրեանց, եւ Սիսիկեան ծոցոյն։ Լեառն ունի զՏաւրոս եւ գետս վեց, զԱռիմակդիս, զԿալիգոս, զԴամոս, զԿիւնդնոս, Զաւռոս, զՊիռամոս. որոց մայրաքաղաքք են Տարսոն, եւ Անարզաբա. ընդ որովք աշխարհք բազումք եւ բերդք. եւ երկու դրունք Մալիս եւ Պլատան, ելանելոյ յԱսորիս. եւ է ամենաբեր հանգոյն երկրին Յորդանանու։
ԺԶ. Աշխարհ Կիպռոս կղզի յելից կալով Պամփիլիական պեղագոսին, առ երի Կիլիկոյ մինչեւ ցՓիւնիկական պեղագոսն. եւ ունի լեառն զՈլիմբոս. եւ գետս չորս. երեք մասն երկայն եւ մի լայն։ Լինի անդ լատան՝ ցօղ անկեալ զխոտով, կռեալ ՚ի վարիչս եւ ՚ի մորթս քօշից… ժողովեն ՚ի խունկ։
ԺԷ. Աշխարհ Երկրորդ Հայք, որ արդ կոչին Առաջին Հայք, յելից կալով Կիլիկիոյ առ Տաւրոս լերամբ յերի Ամանոս լերին, որ բաժանէ ընդ նա եւ ընդ Կոմագենի Ասորւոց մինչեւ ցԵփրատ։ Ունի եւ այլ լերինս. զԻգոն եւ զԲասիլիկոն եւ զԿռորմանդոն. եւ