ամբարների մէջ մնացեալ աղերը կշռելով, ընդհանուր քանակը և հետևաբար պատճառուած կորուստը իմանալ: Շատ ամբարների 4/8 և 1/8-ը հազիւ մնացած է և արդեն ամբարներն ալ ռուս քաղաքապահի կնքոյ տակն են: Այս առթիւ նորէն կը համարձակեմ յիշեցնել, որ հրկիզուած պաշտօնատան հողակոյտների տակը մնացած աղերը կշռելով, ուրիշ ամբար փոխադրելու համար, պէտք եղած հրամանը առնելով՝ խրկել բարեհաճեք:
- ՀԱՍ, ֆ. 242, ց. 1, գ. 22, թթ. 14 և շրջ., բնագիր, ձեռագիր:
N 130
ՎԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՎԵՐԱՇԻՆՈԻԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՓԱՅՏԵՂԵՆԻ ՄԱՍԻՆ
Վսեմ նահանգապետին Վանայ
Գաւառ. Առաջն․ վարչութեան քաղաքային ժողովն իմացած է. որ Վանի շրջանային վարչութեան թաղ. խորհուրդներու խնդրանաց վրայ, Վանայ ու շրջակայ գիւղերու այրուած եկեղեցեաց, ղպրոցներու և անոնց կալուածներու վերաշինութեան համար կարևոր քանակութեամբ ծառեր դրուած են, որու համար Առաջնորդարանս ոչ մէկ տեղեկութիւն ունի ու դժբաղդաբար կը լսուի, որ անկէ անհատներն ալ օգտուած են:
Որպեսզի Առաջնորդարանը կարող ըլլայ թաղ. խորհուրդներէն հաշիւ պահանջելու զեղծարարները պատասխանատւութեան հրաւիրել, ուստի կը խնդրուի, որ հաճէք այդ կարգի հաստատութեանց տրուած ծառերու մէկ ցուցակը ղրկել մեզ և որովհետև քաղաքային իշխանութեան յարաբերութիւնը Առաջնորդարանի ստորադասեալ մարմիններու հետ ըստ օրէնի պիտի ըլլայ Առաջնորդարանիս միջոցաւ միայն, ուստի կը խնդրենք, որ գէթ այսուհետև ուշադրութիւն ընծայուի ադոր, որպէս զի տեղի չը մնայ անկանոնութիւններու և զեղծումներու:
Մնամք յարգանօք՝ Առաջնորդ փոխանորդ Վանայ՝
- ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 20, թ. 15, բնագիր, ձեռագիր:
N 131
Ա․ ԹԵՐԶԻՊԱՇՅԱՆԻ ԵՎ Լ. ՄԻՐՃԱՆՅԱՆԻ ԽՆԴՐԱԳԻՐԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՎԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ