Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Յակոբ Կանդալեան քաղաքացի
Արշակ Միրզօեան
Ներսէս Կապուզեան
Միհրան Պարտիզպանեան
Վեր յիշուած մարդկանց հետ խօսած եմք իրենց կամքը առած ու հարմար գտած ենք, վերջի կարգադրութիւնը ձեզ կը մնայ:
Նշան Նալբանդեան
Յ. Գ. Շատախի կամաւորների համար 100 չափի մօտ հաց հաւաքուած է, լուր տուէք թող գան տանին, չը լինի թէ կազակներն գան ու խլեն տանին:
Նոյն
ՀԱԱ. ֆ. 242, ց. 1, գ. 7, թ. 36 և շրջ., բնագիր, ձեռագիր:

N 137

ԵՐԿՐԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՏԵՍՉԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՀՆՁՈՂ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԳՆԵԼՈՒ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ

N 13

15 հունիսի 1915թ.
Վան
Տէր նահանգապետ,

Նահանգիս ներկայ ցանքերու հնձման անհրաժեշտ պէտքերէն եղող 30-40 հնձելու մեքենայ բերել տալու մասին մարմնոյս կողմէ թիւ 2 մայիս 20-ի թուակիր տրուած պաշտօնական գրութիւնը նկատի առնուելով՝ հայ կամաւորներէն Ռոստովի Նոր Նախիջևանցի պ. Ադամ Գևորգովիչ Կրասիլնիկօվ սոյն գործիքներ բերելու յանձն առնելով, Մայիս 22-ին ևս այդ գործին համար Վանէն մեկնած լինելը վարչութեանս ալ յայտնի է:

Ցանքեր հնձելու համար մարմնոյս դիմելով, դիւրութիւններ պահանջող երկրագործներուն ևս միակ յոյսը այս գալիք գործիքներու վրայ է: Յայտնի է, որ հնձման օրեր մօտեցած են, բայց գալիս գործիքներու մասին մինչև ցարդ ոչ մի լուր չէ առնուած:

Սոյն գործիքներու առնուելը կամ չառնուելը հեռագորվ և կամ գրութեամբ ստուգելէ յետոյ՝ եթե առնուած ալ չ՛ըլլայ, անպատճառ գնել տալ և 15-20 օրուան մէջ տեղս հասցնելու միջոցներն նկատի առնուելն կը խնդրուի:

Երկրագործական Տեսուչ՝ Խաչիկ Զենոբեան
Մակագրություն. Յայտնել Երկրագործական մարմնին, որ յոյսերը գալիք մեքենաների վրայ չդնեն, այլ աշխատեն տեղական միջոցներով գործը կատարել, միևնոյն ժամանակ հեռագիր տալ Կրասիլնիկեանին: