Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Մակագրություն. Թող դիմէ Բերկրիի գաւառապետին:
Խնդրատուի բողոք նկատի առէք և մի թոյլ տաք, որ գիւղապետներ այսպէսներին ձրի աշխատացնեն կամ շահագործեն: Գաւառ[ների] Դիւան` Արմ. Փոխանեան
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 20, թ. 22, բնագիր, ձեռագիր:

N 152

ՎԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԲԵՐԴԱԿ ԳՅՈՒՂԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԵՐ ԿՏՐԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ

22 հունիսի 1915 թ.
Վան

Վանի Վսեմ. նահանգապետին

Բերդակ գիւղի ս. Յովհաննէս եկեղեցին Վանի պատերազմին ատեն այրուած ըլլալով, նոյնպէս ալ վարժարանն, հաճեցէք արտօնել, որ անոնց վերաշինութեան համար Արտամեդի լքուած ծառերէն 200 (երկու հարիւր) ծառեր կտրուեն:
Աղօթարար

Առաջնորդ. փոխանորդ Վանայ՝ Եզնիկ վարդապետ
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 20,թ. 23, բնագիր, ձեռագիր:

N 153

ՎԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՄԽԿՆԵՐ ԳՅՈՒՂԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԵՐ ԿՏՐԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ

22 հունիսի 1915 թ.
Վան

Վանի Վսեմ. նահանգապետին

Մխկներ գիւղի ս. Յարութիւն եկեղեցին Վանի կռիւներու ատեն այրուած ըլլալով, շնորհ ըրէք արտօնել, որ նոյն եկեղեցւոյ վերաշինութեան համար 100 (հարիւր) հատ ծառեր կտրեն ու փոխադրեն գիւղը քաղաքին լքուած ծառերէն, որովհետև իրենց մօտիկ տեղեր կտրուելիք ծառեր չի կան:

Աղօթարար՝
Առաջնորդ փոխանորդ Վանայ՝ Եզնիկ վարդապետ
Մակագրություն. Անհետևանք:
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 20, թ. 26, բնագիր, ձեռագիր: