Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հնարաւորութիւն չըլլալէ ի զատ, բոլորիս ապրանքներ մեծ մասամբ չարշին137 մնացած ըլլալով, վառուած կամ կողոպտուած են, մի մասն ալ ճամբան մնալով, այլևս ձեռք բերելու յոյս չունինք երբէք:

Արդ ամփոփելով խօսքերնիս, կը խնդրենք. 1. կազմել մի նոր վաճառականական սենեակ. ամբողջ վաճառականներու քուէներու մասնակցութեամբ, 2. սոյն սենեակի իրաւասութեան օրինագծի պատրաստութիւն յանձնել մասնագէտ և անկողմնակալ անձերու, 3. փոքր վաճառականներու դրամ գանձելու գործը յետաձգել մինչև այնօր երբ Վանայ մէջ նորմալ կեանք կը սկսէ և կեդրոններու հետ յարաբերութիւն վերսկսելով մեծ վաճառականներ պարտաւոր կ՛ըլլան պարտքերնին վճարել և մենք ալ քիչ շատ մեր առնելիքներ գանձելու հնարաւորութիւն կունենանք:

Սոյն խնդիրը բոլորիս համար խիստ կենսական լինելով՝ խնդրագիրս ձեզ տալու և բացատրութիւններ տալու համար ընտրեցինք յանձնախումբ մը հետևեալ անհատներէ. Ռուբէն Յովնանեան, Օհանէս Թէրլէմէզեան և Մկրտիչ Սարուխանեան:

Սպասելով Ձեր կարգադրութեանց յարգանօք138
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 16, թթ. 19, 20-21, բնագիր, ձեռագիր:

N 155

ԱՎԱՆՑԵՑԻ ՄԻ ԽՈՒՄԲ ՆԱՎԱՏԵՐԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՆԱՎԱՍՏԻՆԵՐԻՆ ՎԱՐՁԱՏՐԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ

22 հունիսի 1915թ.
Ավանց
Վսեմ նահանգապետ Վանի

Զօրաշարժի հրատարակումէն զկնի, մօտաւորապէս մի տարի կը լինի, որ կառավարութեան գործին մէջ կը ծառայինք, առանց կոպէկ մը վարձք ստանալու: Սորա հետ միասին ուսերնուս վրայ կը ծանրանայ նաև 5-6 նաւաստիների ուտեստը (իւրաքանչիւր նաւին մէջ), որոնք նաւերնուս մէջ կը ծառային: Անցեալ դէպքէն վերջ նաւաստիներէն շատերը սպանուելով, 2-3 ընկեր նաւատէրերէն միմիայն մէկը մնացած է, որ պարտաւորուած է վերջինս իւր մեռած ընկերների սրբերի օրական ապրուստը, [բայց ստիպված է] խլել իրենցմէ ու իր նաւին մէջ դնել գործաւոր նաւաստիներին կերցնելու: Ասկէ ՛ի զատ, իւրաքանչիւր նաւը, որ ռուսների կամ կամաւորների տրամադրութեան ներքև կը գտնուի, պատաւորուած է օդի աննպաստ խմելուն առթիւ, նաւերն զանազան նաւահանգիստները հանդիպած ատեն, նաւին մէջ գտնուած պահակներին ևս հաց տալ, որովհետև [նրանք հաց] չեն ունեցած: Ասկէ ՛ի զատ գործաւոր նաւաստիներն ևս, փախչելով չեն ծառայեր նաւերին մէջ, որովհետև ընտանիքնին սոված մնացած են տուներուն մէջ: