Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արդ, կինս, Տիգրանուհին, լինելով յիշեալ Նազարէթ Աւետեանի հարազատ քրոջը աղջիկ, բնական ժառանգորդներէն մէկը կ՛ըլլայ անոր ստացուածքին: Եւ այժմ, երբ ռուսները արդէն սկսած են յիշեալ Գործոթի նաւթահանքերը շահագործել, ես կուգամ խնդրելու Ձեզմէ, որ նկատողութեան առնէք մեր ժառանգական իրաւունքները, մանաւանդ որ 909 թուին ես ինքս ալ 300-400 ղրշ. ծախսեր եմ ըրած այդ արտօնաթղթերը երևան բերելու համար։

Վահան Հացագործեան

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 54, թ. 4 և շրջ., բնագիր, ձեռագիր:

N 163

ՁԻԱՎՈՐ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՍԻՄԱԿԻ ԴԻՄՈՒՄԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՁԻԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՈՏ ՀԱՅԹԱՅԹԵԼՈԻ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ

N 2364

23 հունիսի 1915 թ.

Վսեմ նահանգապետ պրն. Արամ,
Ձիաւոր ոստիկաններու կազմը հաստատելու օրէն նահանգապետութեանդ մասնաւոր հրահանգովը որոշուեցաւ իւրաքանչիւր ձիաւոր ոստիկանին յատկացնել ամիս 30 րուբլի, պայմանով, որ ձիերու խոտը կառավարութիւն ինքը հայթայթէր:

Թէպէտև Ֆառուղի մէջ առանձին արօտատեղ են յատկացուելու մեզի, սակայն քաղել տալու և փոխադրելու համար դժուարութիւններ կը կրենք: Իսկ Երամեանէն վերցուցած արտի համար վճարուած 300 ղուրուշ գրեթէ զուր գնաց, որովհետև կազախները ամբողջովին կերցուցին, այնպէս որ այս րոպէիս մեր ձիերուն խոտ չենք կրնար ճարել, ասկէ զատ ձմեռուան համար ալ պէտք կայ հիմակւընէ խոտի պատրաստութիւն տեսնալ, ուստի կը խնդրենք որոշ կարգադրութիւն մը ընել։

Յատուկ յարգանօք՝ Միսակ ձիաւոր ոստիկանապետ
Մակագրություն. Կարդացի: Արամ
ՀԱԱ ֆ. 242, ց. 1, գ. 14, թ. 110, բնագիր, ձեռագիր:

N 164

ԽՈՇԱՊԻ ԳԱՎԱՌԱՊԵՏԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՔՐԴԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ, ՌՈՒՍՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՒՆԵՑԱԾ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԵՎ ԶԵՆՔԻ ՊԱԿԱՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

24 հունիսի 1915թ․
Ակրակ գյուղ