N 168
ՄԻ ԽՈՒՄԲ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՉՆԱԿՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Վսեմ նահանգապետ Վանի.
Նկատելով, որ առանձին տարազ կամ որևէ նշան չունինք իբրև կառավարական կոչնակներ, շատ անգամ արգելքներու կը հանդիպենք մեր գործառութեան շրջանին, չը ճանչցուելով մեզ հետ գործ ունեցող անհատներէ: Ներկայ գրութեամբ կը խնդրենք ինչպէս ուրիշ կառավարական պաշտօնեաների, մեզ ևս որոշ տարազ և յատկանշան մը տրուելու, շնորհն ընէք:
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 14, թ. 112, բնագիր, ձեռագիր:
N 169
ՎԵՐԻՆ ՀԱՅՈՑ ՁՈՐԻ ԳԱՎԱՌԱՊԵՏ Ն. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԻՐԵՆ ՕԳՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ
Վանի նահանգապետ վսեմ պ. Արամ
Միրախորեան Տիգրան իր փափաքին համաձայն մեզ օգնական լինելու հօժար է, իմ կողմանէ ալ հարմար կ՛դատէմ, իսկ հրաման ձերն է:
Քանիմ ոստիկաններից ցանկ ղրկած եմ, խնդրեմ, որ շուտով վավերացնէք, ոստիկանի մեծ կարիք ունեմք, ռուսներ օրս Քռէլ գնացին Կըզըլ Մէյտան բնակող քրդերու ճանբաներ իմաստասիրելու համար (եթէ թօփ բերելու լինին, կարող են մինչ նպատակի տեղ անարգելք հասցնելու):
Մարտիրոսը իր խմբով մինչ հիմա դեռ Քռէլի սահմաներ է, խնդրում է, որ Խօշաբի գաւառապետ շուտով ուղարկէք, որպէս զի կարողանա վերադառնալ:
Հինգ հատ թէլէֆօնի գործիք ձեռք բերած ենք, որ օրս Տիգրանի հետ ղրկեցինք:
Ոստանի սահմանից առանց մեր գիտութեան ղրկին սահմանակից գիւղերէն փայտ, հացահատիկ և այլ խիստ կերպով կ՛պահանջեն: Շատախի համար մեր հաւաքած հացեր դեռ չեն տարած: