- Մակագրություն. Յիշեալ գործիքներ փոխադրելու համար այսօր հինգ սայլեր երկրագործական տեսչին տրամադրելի եղած է:
- ՛Ի գիտութիւն կը յայտնենք նահանգապետին:
- Օգնական ոստիկանապետի՝ Ղևոնդ
- 1915 յուլիս 2
- ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 10, թ. 76, բնագիր, ձեռագիր:
N 183
ՎԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ ԵԶՆԻԿ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԴԻՄՈՒՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԱՐԱՐՈՒՑ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՐՏԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
N 2556
Վանի Վսեմ նահանգապետ
Արարուց ս. եկեղեցւոյ սեպհական մէկ կտոր 60 ածուէ բաղկացեալ մի առւոյտնոց կը գտնուի եկեղեցոյ բոլորտիքը, որու սահմաններն են. հիւսիսէն Շիլնամեանի այգին, հարաւէն գետ, արևելքէն Պուլօեանի և Տեհրցկի այգիներ, արևմուտքէն թիւրքի արտը:
Յիշեալ եկեղեցապատկան արտի առաջին քաղն, ըստ տեղեկութեան թաղ խորհուրդին, ռուս գազախներ կերցուցած են, իսկ երկրորդ քաղն պէտք լինելով եկեղեցիին, թաղ. խորհուրդը դիմած է մեզ, խնդրելով, որ մի կտոր յանձնարարագիր շնորհուի, որպէսզի կարելի ըլլայ պաշտպանել:
Ըստ խնդրանոց թաղ. խորհրդոյ տեղեկագրելով զայս նահանգապետութեանդ, կը խնդրեմ նորա պաշտպանութեան համար ընել հարկ եղած կարգադրութիւնը:
- Աղօթարար Առաջնորդ, փոխանորդ Վանայ՝
- Մակագրություն 1. Թող դիմէն գեներալին:
- Մակագրություն 2. Տրուեց վկայական:
- ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 2, թ. 12, բնագիր, ձեռագիր:
N 184
ՄԻ ԽՈՒՄԲ ՎԱՆԵՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ ԲԱՑՎԱԾ ՓՈՂՈՑԸ ՉՓԱԿԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ
N 2553