Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քեր վերցնելու միջոց տայ, այլապէս չեմ կարող ապրել, նոյնիսկ միջոց չունեմ հոս մնացած մի քանի հիւանդներս գիւղ փոխադրելու:

Յարգանօք Խառակոնիս գիւղի բնակիչներէն Եղիշէ Պետրոսեան

Մակագրություն. Արձակի գաւառապետութեան
Սոյն խնդրատուի գոմէշի մասին գրաւոր զեկոյց մը ղրկէք մեզ, այլապէս չի կարելի ամէն մի խնդրատուին չլսել և ըսել բաշխում եղած և վերջացած է: Գաւառ. Դիւան՝ Արմ. Փոխանեան

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 18, թ. 34, բնագիր, ձեռագիր:

N 186

ԴԱՏԱԽԱԶ Հ. ԳԱԼԻԿՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 71

30 հունիսի 1915թ.

Վանի նահանգային վարչութեան

Պ. նահանգապետ!
Համաձայն Ձեր 22 Յունիս թուակիր և N 1082 պաշտօնագրին՝ կը փութամ ձեզ ներկայացնել Ընդհ. դատախազութեան և հարցաքննիչ դատաւորի պաշտօնին վերաբերեալ օրինական յօդուածներու ամփոփ թարգմանութիւնները, առաջին 8 էջէ, իսկ երկրորդը 17 էջէ բաղկացեալ.160

Ընդհ. դատախազը իրաւասութիւններ մ՛ունի նաև բանտի վրայ, որու մասի եղած օրինագիրքը չկարողացայ ձեռք բերել ցարդ, կը յուսամ դիւրութիւն պիտի ունենամ մօտիկ ժամանակի մէջ հայթայթել և այդ պակասն ալ լրացնել:

Հրանտ
ՀԱԱ ֆ. 242, ց. 1, գ. 59, թթ. 6, պատճեն, ձեռագիր:

N 187

ՇԱՀԲԱՂԻ ԳԱՎԱՌԱՊԵՏԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԱՎԱՆՑ ԳՅՈՒՂԻ ՆԱՎԱՎԱՐՆԵՐԻՆ ՎԱՐՁԱՏՐԵԼՈՒ ԵՎ ԳՅՈՒՂ ԲԺԻՇԿ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 64

30 հունիսի 1915 թ.
Ավանց

Վսեմ Նահանգապետ
Գիւղիս 160-է աւելի նաւավարները, Դադուանի մէջ սպանուելով, այլևս նաւավարները պակաս կը գտնուին տեղս մնացած նաւերը աշխատեցնել տալու: Իսկ տեղս եղած նաւաստիները, նաւը երթալու և աշխատելու համար կը դժկամվին և բացարձակապէս կը փախչին: Նաւապետները