Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

N 201

ՎԱՆԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԴԻՄՈԻՄԸ ՎԱՆԻ Ա.ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ` ԻՐԵՆՑ ՓՈՂՈՑԸ ՎԵՐԱԲԱՑԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 2738

3 հուլիս 1915 թ.

Վսեմ. նահանգապետ Վանայ

Տէ՛ր,
Յայտնի է ձեզ Թէրլէմէզեան նոր բացուած փողոց, որ թաղեցիներու երկար աշխատութեամբ բացուեցաւ: Թիւրք կառավարութիւն սոյն փողոցը ժողովրդեան օգտակար լինելը վաւերացուց և փողոցի խնդիրը նահանգական ու քաղաքային ժողովով նաև դատարանի և այլն մարմինների միջոցաւ վաւերացուած և վերջացուած խնդիր մէ, միայն յիշեալ փողոցի արժէքի չը գանձուելը՝ վերջին զօրահանութեան և այլն, և նոյն իսկ քաղաքապետի թուլութեան պատճառ դարձան, և այս բոլոր անցուդարձին ծանօթ էր մեր ներկայ քաղաքապետ, որմէ կը՛սպասէինք` խնդիրը գործնականացներ փողոցի արժէքը թաղեցիներէն գանձելով: Դժբախտաբար Թէրլէմէզեանի կողմեն Տ[եր] Պօղոսեաններ միջամտող դեր կը խաղան, որոնք պաշտօնապէս գրել տուած են ձեր մեծութեան, թէ թաղեցիներ ոչ փողոց կուզեն բանալ, ոչ ալ դրամն կուզեն վճարել, մինչդեռ թաղեցիներուս ոչ մի պաշտօնական հարցում եղած չէ և թաղեցիներ ոչ մի մերժողական պատասխան տուած չեն: Ձեր մեծութիւնն, նկատի ունենալով քաղաքապետարանէն եկած սխալ տեղեկութիւնը՝ որոշած էիք բացուած փողոցը գոցել: Մենք անմիջապէս դիմեցինք ձեզ, բացատրելով խնդիրը իւր հսկողութեամբ, բայց մեզ անպատասխան թողուցիք և վերջին անգամ քաղաքապետարանի հակօրէն որոշումը ձեր կողմէն հաստատուելով, ոստիկանութիւն մեզ կը հաղորդէ հետևեալ կերպով՝ թէ «օսմ. կառավարութեան կողմէն տրուած որոշումը չեղեալ կը համարուի և կը յանձնարարուի ըստ քաղաքապետարանի որոշման նոր յանձնախումբ ընտրուի և նորէն կրկին գնահատում ըլլայ»: Բան մը, որ հակասութիւն է ներկայ կառավարութեան ուղղութեանը, քանի որ ժողովրդական շահն քաղաքապետի կողմէն նկատի չառնելով, անհատի շահը կը պաշտպանէ:

Այս անգամ ալ կուգանք թաղեցիներս բողոքել սոյն անարդար որոշման դէմ և խնդրել ձեզմէ` որն վստահ ենք պիտի լսէք, այս անգամ մեր արդարացի բողոքն և հրաման ընէք նախկին որոշման համաձայն, այսինքն օսմ. կառավարութեան կողմանէ որոշած կերպով դրամն թաղեցիներէս գանձելով տիրոջը յանձնուի և յիշեալ փողոցը կանոնաւոր վիճակի ենթարկուի:

Յարգանօք Առղցեան թաղի թաղեցիներ
Գէորգ Ճիտեչեան173
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 52, թ. 3 և շրջ., բնագիր, ձեռագիր: