N 207
ԶԱՐՈՒՀԻ ՆԽՇՈԻՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՏԱՂՁ ԽՆԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 2989
Վսեմ նահանգապետ Վանի
Երեսնօրեայ կռուի Ա. օր նահատակուած փորագրիչ Եղիա զաւակս կռուէն առաջ թիւրք կառավարութեան համար կնիքներ փորած ու իր աշխատութեան վարձք 28 լիրան մինչև վերջն ալ անվճար թողուեցաւ: Եթէ հարկ ըլլայ այս իրողութիւնը իր արհեստակիցներէ կը վկայուի: ՛Ի փոխարէն այդ գումարին թիւրքերի լքուած ատաղձներէն մեզ ևս տրուելու հրամանն ու շնորհք կը խնդրեմ, իր թողած որբուկներու համար մէկ-երկու կտոր բնակարան նորոգելու համար:
- Յարգանօք վասն անգրագիտութեան խնդրատուի՝
- Մակագրություն 1. Չալտրանի177 խմբագրութիւնէ ալ առանձնապէս կը պահանջէր 400ղրշ.:
- Մակագրություն 2. Թող դիմէ գեներալին:
- ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ․ 10, թ. 104, բնագիր, ձեռագիր:
N 208
Մ. ՏԻԳՐԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՈՐԲԵՐԻ ԽՆԱՄՔՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ
- Վսեմ կառավարիչ Վանայ.
Հոս կազմուած է «Վանի հայ կանանց բարեգործական ընկերութեան կից որբախնամ մի մարմին», որու նպատակը պիտի ըլլայ գաւառներէն հոս հասած որբերը տուները տեղաւորել, հիւանդները խնամել, որբանոց բանալ և որբերու շուրջ եղած գործերը կատարել:
Սոյն մարմինը իր այսօրուայ նիստով որոշեց երկու հոգի ղրկել Ոստան, տեղւոյն վրայ ճշտելու հայր, մայր և խնամող չունեցող որբերը, զանոնք հոս ուղարկել և մնացածներու համար որոշ կարգադրութիւններ ընել: Ուստի սոյն ճանապարհորդութեան համար կը խնդրուի մի պաշտօնական թուղթ ուղղուած Ոստանի գաւառապետութեան, պէտք եղած օժանդակութիւնը հոն ընելու որբերու համար:
Ի դիմաց Վանի հայ կանանց բարեգործական ընկերութեան կից որբախնամ մարմնի՝