Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
սրճարանապետ մը
խոհարար,
արձանագրութեանց ամեն տեսակի տօմարներ,
Կասան՝ որ Զաւէնի տանը կը գտնւի կարծեմ:

Պաշտօնական կնիք, որ ռուսները ճանչնան մեր թղթերը: Երեք թօփ սատրինջ192, երկու թօփ ամրկան բէզ193, և ասոնց համապատասխան կարելու ամուր թել։

Բևեռ194 3 լիտր, խոշոր տեսակէն (գավալա), կամուրջներ շինելու համար: Ասկէ առաջ ղրկւածները բանի մը պէտք չ՛եկան:

Լևոն Շաղոյեան
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 20, թթ. 33-33 ա, բնագիր, ձեռագիր:

N 234

ԲԱՆՏԻ ՏԵՍՈՒՉ ԿԱՐԱՊԵՏ ՋԱՆՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ ՎԱՆԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ԲԱՆՏԻՆ ԵՎ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՐԱԳԱՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 3114

13 հուլիսի 1915 թ.

Վանի վսեմ նահանգապետութեան

Բանտային տեսչութիւնը յարմար կը տեսնէ ձեր ուշադրութեան յանձնել հետևեալ կէտեր:Պատասխանատւութեան տակ չիյնալու համար պէտք կը տեսնէ.

1.Բանտի դռներու համար երկու փականք.
2.Պատուհաններէն մեկի համար հինգ շիշեր.
3․Բանտարկեալները դատարան փոխադրելու և գիշերներ բանտի ապահովութեան հսկելու համար, պաշտօնի վրայ գտնւող 3 բանտապահներուն երեք հրացան ու հարկ եղած քանակութեամբ պատրոն:

Բանտային տեսչութեան կարևոր են՝
4․Երկու սեղան և երկու աթոռ (մէկը բանտապետի և միւս օգնական բանտապետ-քարտուղարի համար):

Բանտարկեալներու և բանտի համար կարևոր է՝
5.Վճիռ ընդունած, ինչպէս նաև անկարող բանտարկեալներուն օրական 3-ական հաց տրուելու իրաւունք: Նմանապէս բանտի մէջ գործածուելու համար նաւթ, լամպ և այլն պիտոյքներու համար, բանտային տեսչութեան որոշ պիւտճէ մը տրամադրելու կարգադրութիւն:

6.Բանտարկեալներին օրական երեք անգամ դուրս հանելու (իրենց կենսական պիտոյքների համար), ինչպէս նաև իրիկուան ատեն մեկ ժամ բակին մէջ պտտելու իրաւունք, ընդ հսկողութեամբ պահակներու:

7.Իրենց պարագաներու հետ տեսնելու համար ցորեկւայ ժամի 10-12-քը ընդունելութեան իրաւունք:

Վերոյիշեալ խնդիրներու մասին շուտափոյթ կարգադրութիւննիդ կը խնդրուի: