Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Из источников дохода один - продажа деревьев, иссяк вследствие запрещения порубки деревьев․

Остаток, показанный к 30 июня в размере 1122р. 11к., является дефицитом, ибо многим из служащих не выдано жалованье за июнь, есть служащие недополучившие жалованья и за май.

Главная надежда на сбор с урожая (ашар), с баранты (ахнам) и с торговли и промыслов в городе.

Бюджет на все остающееся время текущего года составляется и по выяснению всех статей прихода и расхода будет представлен Вашему превосходительству.

Ванский губернатор
Секретарь Айрапетян
Ֆ.242, ց.1, գ.14, թ.188-189 շրջ. թողոն, ձեռագիր։

N 236

ՄԻ ԽՈՒՄԲ ԱՐՃԱԿՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՔՐԴԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ԻՐԵՆՑ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ՓՆՏՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԱՆՔՈՎ

14 հուլիսի 1915 թ.
Արճակ

Վսեմափայլ նահանգապետ Վանայ

Խնդիր

Սոյն 1915 թվականի ապրիլ 7-ի կռւից յետոյ, երբ Արճակի, Խառակոնիսի և շրջանի գիւղերի ազգաբնակութեան մի ստւար մասը ազատւելով թուրք խուժանի ձեռքից, ապաստան գտաւ Այգեստանում, մի մասն էլ ընդհանուր խուճապի սպանիչ ազդեցութիւնից սարսափահար ընկաւ դիտապաստ195, իսկ նրանք, որոնք որևիցէ ձևով զերծ էին մնացել կոտորածից ու մնացել գիւղում, մատնւեցան գերութեան անարգ վիճակին:

Արդ՝ հաւաստի աղբիւրներից տեղեկանալով, որ մեր գերիվար որդիներն ու եղբայրները գտնւում են Ֆառաշենի զոզանում196, ենթակայ անլուր չարչարանքների և դանդաղ, աստիճանական մահւան, ուստի գէթ նրանց սակաւիկ մնացորդը ազատելու նպատակով դիմելով Ձերդ վսեմափայլութեան, խոնարհաբար խնդրում ենք չխնայել բարոյական հնարաւոր աջակցութիունը անվտանգ կացուցանելու համար մեր որոնումների ճանապարհը քրդական շրջաններում:

Խորին յարգանքներով՝ Սիմոն Կալարեան
Սարգիս Յակոբեան

՛Ի փոխարէն Ալմաստ Սահակեանի, Կարապետ Կալիկեանի, Գալուստ Նախօյեանի, Գրիգոր Եղօյեանի, Ազիզի Զաքարեանի և Տիգրան Մելքոնեանի ստորագրեցի՝

Կ. Այվազեան

Մակագրություն. Դիւրութիւն տալ: Արամ