Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Երեւանի Հայոց Ազգային և Զինւորական Խորհուրդների
Յատուկ Կօմիտէ

ՀԱԱ, ֆ.289, ց.1, գ.4, թ.5, տպագիր օրինակ:

N 256

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԿՈՄԻՏԵԻ ՀՐԱՄԱՆԸ՝ ԵՐԵՎԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՇԱՀԽԱԹՈՒՆՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՐԱՄԱՆ N 8

Երևանի Հայոց Ազգային և Զինւորական Խորհուրդների Յատուկ Կօմիտէն հրամայում է Երևան քաղաքի թաղային պահպանութեան գործը յանձնւած է կամենդանտ Շահխաթունուն, որին և պէտք է ենթարկւել այսուհետև:

Երեւանի Հայոց Ազգային և Զինւորական խորհուրդների
Յատուկ Կօմիտէ

ՀԱԱ, ֆ.289, ց.1, գ.4, թ.6, տպագիր օրինակ:

N 257

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԿՈՄԻՏԵԻ ՀՐԱՄԱՆԸ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽԻՍՏ ՊԱՏԻԺ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՐԱՄԱՆ N 10

Հայրենիքի դավաճաններ են յայտարարում՝

1.Այն անձինք, որոնք զինակոչից խոյս կտան և նշանակւած ժամանակին չեն ներկայանայ զօրքերի շարքերը մտնելու:

2. Այն զինւորները, որոնք զօրամասերից կփախչին:

3. Այն զինւորները, որոնք հրացան, փամփուշտ, պետական հագուստ և այլ իրեր կը պահեն և կամ կը ծախեն:

Վերոյիշեալ անձինք կը դատւին Զինւորական Յեղափոխական դատարանով և նրանց ամենախիստ կերպով պատժելու համար Յատուկ Կօմիտէն կանգ չի առնիլ ոչ մի միջոցի առաջ:

Երևանի Հայոց Ազգային եւ Զինորական խորհուրդների
Յատուկ Կօմիտէ

ՀԱԱ, ֆ.289, ց.1, գ.4, թ.7, տպագիր օրինակ: