1. Два дня не получаем от Вас сведений.
2. Через несколько дней выйдет гнацк аранцин дивизияин апранкнеров.210. Примите меры, чтобы использовать вагоны для перевозки наших войск. Вахан приедет с автомобилями и бензином.
3. Вчера в краевом центре сообщили, что на станции Эчмиадзин было нападение на какой-то эшелон со стороны армян.
Просим сообщить насколько верно это сведение.
4. Сообщите подробности Джульфинского происшествия.
5. Самерцев паханджум е утхарюр мард.211 До объявлении мобилизации мы не можем ничего сделать. Можете ли Вы помочь ему из Вашего излишка?
ՀԱԱ, ֆ.222, ց.l, գ.24, թ.440 և շրջ., թողոն, ձեռագիր:
N 261
«ԱՇԽԱՏԱՆՔԻ» ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ԲԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Յունվար 22-ին, երկուշաբթի երեկոյ, տեղի ունեցաւ Ամերիկեան Երիտասարդաց Քրիստոնեական Ընկերութեան կողմէ Երևանի մէջ հիմնուած զինվորական ակումբի բացման հանդէսը:
Ակումբի շէնքը կը գտնուի Անգլիական պարտէզի մօտ՝ Եղիազարեաններու նախկին առևտրական տան մեջ:
Ներկայ էին բազմաթիվ զինւորներ. սպաներ, Հայ Զինւորական Միութեան Վարչութեան անդամները, քանի մը գեներալներ, գնդապետներ, բժիշկներ, կամենդատը, քաղաքագլուխը, Ամերիկայի միսիօնարներ, ընկեր Արամը, Երևանի Ազգ. Խորհուրդի քանի մը անդամներ, տեղական թերթերու խմբագիրներ և այլն:
Հանդէսի բացումէն առաջ՝ Խաչ-Վանքեան քահանան գեղեցիկ և յուզուած ճառով մը բացատրեց ձեռնարկի նշանակութիւնը յորդորելով որ՝ «միշտ մեր աչքերը դէպի արևմուտքը դարձնենք, ուրկէ պիտի գայ լոյսը՝ աստիճանական տիրող այս թանձր խաւարը փարատելու»:
Օրհնութեան արարողութիւնէն յետոյ՝ Յովհ. Յակոբեանի նախագահութեամբ՝ յաջորդաբար խօսեցին Մստըր Եարօ, Արամ, քաղաքագլուխ Տօշեան, բժիշկներ Մելիքեան ու Տ. Միքայէլեան և հայազգի գեներալ Սիլիկով (վերջինս ռուսերէն լեզուով):
Ընկեր Արամը իր ճառի ընթացքին երևան բերելով այն անձնուիրութիւն ու մարդասիրական վերաբերմունքը զոր ամերիկացի միսիօնարները, ի մասնաւորի Ռէյնօլդս, Եարօ և վերջերս Ե. Ք. Ը.-ի երիտասարդ