Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչ վերաբերում է իմ կարծիքներին, դժբախտաբար ես դեռ պառկած եմ, ուստի հնարաւորութիւն չունիմ որևէ բան գրելու․ ոչ գլուխս է տեղը, ոչ ձեռքերս, ոչ ուժս․ իմ կարծիքներն այն են, ինչ որ արտայայտուած են տեղեկագրի և Ռայոնական Ժողովի որոշումների մէջ. տակտիկի մասին այնքան կասեմ միայն, որ եթե ուզում են ժողովուրդը կոտորել տալ, թող նախկին տակտիկը ընդունեն:
Ժընևից ոչինչ չեմ ստանում:
Դրամ պատրաստիր որ ուղաարկես ինձ:
Անչափ ուժասպառ եմ․ չգիտեմ ե՛րբ պէտք է ոտքի կանգնեմ:

Համբոյրներով՝ Սալման

Համբոյրներս ծոյլ և ո՛չ ինձ չափ հիւանդ Իշխանին և բոլոր ընկերներին:

Նոյն

Նիւթեր Հ․Յ․ Դաշնակցութեան պատմութեան համար, Դ․ հատոր, էջ.6։

N16

ՇԱՆԹԻ ՆԱՄԱԿԸ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԵՐԿԻՐ ԶԵՆՔ ՓՈԽԱԴՐՈՂ ՔՐԴԵՐԻ ՀԵՏ ԾԱԳԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

31 հուլիսի 1907թ․
Խուբ

Հարգելի պ․ Արամ
Երեկ երկար նամակ գրեցի արդէն քեզ, այսօր էլ ըստիպուած գրեցի նորից: Կանայք ղրկեցի մեծաւորի ծառաներով, մեծաւոր էլ չգիտեմ ինչ պատճառաւ, միւս ցորեկ Չաթօն ուղարկեց և ուժով բերել տուաւ իր ծառաներին, իսկ կանայք երկու տղերք հանձնել էին, Ֆախկու Ալուն երկու ոսկի կխոստանան, Ֆախկի Ալին վերցնում տանում է, իսկ մեր մարդիկ [և] լօլօներ ետ վերադարձան, եկան մեծաւորի քով, ես արդէն նոյն ցորեկին եկա Խուբ ապրանքներ ըստանալու և փոխադրելու: Այս առաւօտ մեծաւոր իր երկու ծառաներ Խուբ՝ ինձ մօտ ուղարկեց, թէ գնացէք ասէք, այսինք ինձ համար, որ մենք ամէն րօպէ պատրաստ ենք նրա օգնելու և ամէն օր էլ ազատ [կ]գնան և [կ]գան, բայց Արամ մեզ մի նոր կոթ [է] խոստացել և մի տասկրականի35: Այս խոստումներ, որ արել է Արամ, պէտք է կատարէ, իսկ [նրա] փոքր տղան էլ 200 նոր ծայր է պահանջում: Երեքն էլ երդում անեն, որ մինչև մահ ոչինչ էլ չեն պահանջեն մեզանից:

Այս բոլոր սարգող եղան կիրճեցի հայեր, բացարձակ ասում են մեծաւոր և իր տղաներ․ թէ կալանի16 ոչինչ բանի համար մի կոթ տուեցին աղին:

Աւետարան17 այսքան ծայր երկու կոթի հետ տուեցին Սաֆօին18 և տիրացուին: Մի՞թէ մենք նրանցից պակաս մարդիկ ենք, վերջապէս բոլոր հայեր լրբացրեցին մեծաւորին: Ես միայն թէ իրան լուր ուղարկեցի, թէ ձեր ըսածներ կգրեմ, բայց եթէ Արամ ձեզ հետ խօսել էր այդ կոթի և այլ բանի մասին, ինչո՞ւ ինձ չասացիր, երբ ես եկայ քեզ հետ պայմանաւորուայ և