Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
19 օգոստոսի 1918 թ.
Նոր Բայագետ

Ամիսներից ի վեր Այրիջայում բուն է դրել ավազակային խումբ, տասը գիւղ զրկւել է անասուններից, գիւղացիներից շատերը կալսելու տաւար242 անգամ չունեն: Դարալագեազ գնալ գալը խիստ վտանգաւոր է. սպանութիւններ, թալանութիւններ շարունակ կատարւում են։ Գաղթելու նախօրեակին քրդերն աւելի հանդուգն են դառցել, մեր անկազմակերպութիւնը, նրանց անպատիժ մնալն աւելի սանձարձակ է: Չի կարելի մի գաւառ այդքան անուշադրութեան մատնել: Երևանը անցեալ հոկտեմբերից մեր գաւառին կերակրել է զանազան խոստումներով, վերջապէս պէտք է կատարել խոստումներից մեկը, այն է՝ կազմակերպական գործը: Ազգաբնակչութիւնը տնքում է սովի և անարխիայի մէջ: Խոնարհաբար խնդրում եմ ուշադրութեան առնէք այս մոռացւած հայութեանը, կարգադրէք քանդելու Այրիջի որջը, քանի ուշ չէ՝ վերադարձնելով 5 միլիօնից աւելի արժէք ունեցող անասունները, որով կվերականգնւի գիւղացիների քայքայւած տնտեսութիւնը և կբարձրանա իշխանութեան նշանակութիւնը ազգաբնակչութեան աչքում:

ՀԱԱ, ֆ.201, ց.1, գ.37, թ.120 և շրջ., հեռագրի ձևաթուղթ, ձեռագիր:

N 317

ՆԳՆ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԳՆ ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ՝ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑՈՒՑԱԿԸ ԻՐԵՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 4070

21 օգոստոսի 1918 թ.

Предлагаю в срочном порядке представить мне подробный именной список служащих в Управлении лиц, кои по тем или иным причинам освобождены от воинской повинности, с указанием по чьему распоряжению они освобождены и на какой срок.243

Министр Внутренних Дел Арам
Правитель канцелярии

ՀԱԱ, ֆ.201, ց.1, գ.74, թ.1 և շրջ., բնագիր, մեքենագիր:

N 318

ՆՈՐ ԲԱՅԱԶԵՏԻ ԳԱՎԱՌԱՅԻՆ ԿՈՄԻՍԱՐ Մ․ԹԱՍԱԼՅԱՆԻ ՀԵՌԱԳԻՐԸ ՆԳՆ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՏԵՂԻ ԼՈՒԾԱՐՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻՑ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ

N 463

21 օգոստոսի 1918 թ.
Նոր Բայազետ