քարտուղար Երեմիա Տեր Վարդանեանը, տեղիս բերդի կառավարիչ Պետրոս Չալդրանեանը, գործակալ Եզնիկ Վարդապետը, նախկին շրջանային կոմիսար Յակոբ Փիլօյեանը, նախկին միլիցիայի պետեր՝ պորուչիկ Մարդօյանը և Արշաւիր Տէր Աբրահամեանը, Տէր Վարդանեանը ինձ ատում է իբրև նախկին գաւառային կոմիսար, որ զրկւեց իր պաշտոնից շնորհիվ կոպիտ և անպատշաճ վերաբերմունքի դէպի բարձր իշխանութիւն: Չալդրանեանը և Եզնիկ վարդապետը անքակտելի և նեղ շահեկան կուսակցական կապերով կապւած են այդ խմբի հետ: Յակոբ Փիլօյանը զրկւած շրջանային կոմիսարի պաշտոնից պ. Թորոսեանի կարգադրութեամբ կաշառակերութեան համար, որին և ես տեղ չտւի ծառայութեան ինձ յանձնւած գաւառում: Պորուչիկ Մարդոյանը միլիցիայի պետի և կոմիսարի պաշտոններից հեռացւած է իմ առաջարկութեամբ, կաշառակերութեան և կեղեքումների պատճառաւ: Այդ կեղեքիչ տիպարը նախկին ծառայութիւնով այժմ նիւթապէս ապահոված խաղալիք է դառել այդ խմբի ձեռքում՝ զրպարտութիւններ սարքելու իմ դէմ: Յուսով եմ որ արդէն ձեռնարկածս քննութիւնը կպարզէ նրա ապօրինի արարքները: Արշաւիր Տէր Աբրահամեանը զրկւած միլիցիայի պետի պաշտօնից շնորհիւ իր յանդուգն բնաւորութեան՝ իր լիազոր եղած ժամանակ հազարներ է կորզել Նոր Բայազետի ազգային խորհրդին հասանելիք գումարներից առանց մի որևէ հաշիւ ներկայացնելու խորհրդին և այժմս էլ 2303ր. միլիցիային պատկանեալ փողը մօտին անհետացել է: Գաւառից տեղացող բողոքները և գանգատները Տէր Աբրահամեանի կատարած զեղծումների, թալանների և ապօրինի ռեկվիզիցիաի մասին վկայում են նրա գործունէութեան տիպարը: Ահա այդ անձնաւորութիւններին եմ վերագրում յիշեալ լրագրին սուտ տեղեկութիւններ տալը: Իմ ամեն քայլափոխը թւում է նրանց զեղծումներ, և նրանք ամեն կերպ աշխատում են վեր գցել իմ պրիստիժը կառավարչական և հասարակական շրջաններում: Իբրև սպայ, Ես պահանջում եմ դիսցիպլինա, որից խոյս են տայիս դրանք (վարդապետին չի վերաբերում) և դրանով նրանք աշխատում են խախատել ադմինիստրացիայի կարգապահութիւնը:
Պահանջելով սորա հետ միաժամանակ «Ժողովուրդ» թերթի խմբագրութիւնից բաց անել լրատուներին դատի ենթարկելու համար, խնդրում եմ Ձեզ, պրն նախարար, և Դուք Ձեր կողմից պահանջէք այդ՝ անաչառ քննութեան ենթարկելու:
Ես չեմ կարող սառնասիրտ կերպով տանել այդ ամբաստանութիւնները, երբ իմ ծառայութեան մէջ չեմ գտնում պախարակելի զեղծումներ:
Մակագրություն. Յայտնել բոլոր գաւառական պաշտօնեաներին, որ եթէ լրագիրներում յերևացող մեղադրանքները, մասնաւորապէս զեղծարարութիւնների և կաշառակերութեան մասին, եթէ ամենակարճ