Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ժողովուրդը դեռ հարկ չի վճարել։

Կառավարուիթւնը Սևանը միշտ կապալով է տւել մեծ գումարով, այժմս տեղից վեր կենողը օգտւում է: Պէտք է այժմ բանը կազմակերպել և լիճը և Ն. ԲայազԷտի մօտի գետը կապալով տալ: Գետում ձուկ որսւում է մեծ մասամբ սեպտեմբերին, պէտք է շտապել, որ սեզօնը չանցնի:

Շատ ուժեղ կերպով խօսում են այստեղի պարենաւորման կօմիտէի արած զեղծումների մասին, քննութիւն կատարել չի խանգարի թէկուզ ժողովրդին հանգստացնելու համար:

Պատասխանիր նամակաբերներիս միջոցաւ:
Քո Վաղարշակ
Յ. Գ. Չէր խանգարի քննիչ նշանակելու և քննելու այստեղի ազգային խորհրդի գործերը: Համոզւած եմ:
ՀԱԱ, ֆ. 201. ց. 1, գ. 15, թթ. 81-82, բնագիր, ձեռագիր:

N 337

ՆԳՆ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԻԶԻԱՅԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ՝ ՊՈՐՈՒՉԻԿ Ե. ԽԱՐԱԶՅԱՆԻ ԿԱՏԱՐԱԾ ՀԱՆՑԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

N 4511

7 սեպտեմբերի 1918 թ.

Уполномоченный бывшего Эриванского Губернского Национального Армянского совета в Джульфе поручик Харазян256 обвиняется в следующих преступлениях: 1) в неисполнении требования Национального совета о перевозке имущества Национального совета из уроч. Джульфы в Даралагез; 2) В неисполнении законных требований командира Даралагезского батальона Япона; 3) в неподчинении вообще Национальному совету и военным властям и 4) в непризнании законной власти Правительства Республики Армения в открытии военных действий в Нахичеванском районе вместе с Андраником против турок, вопреки заключенному мирному договору.

Сообщая об этом, прошу Ваше превосходительство не отказать в своем распоряжении о предании названного поручика Военно-революционному суду и о последующем меня уведомить.

Министр внутренних дел
Правитель канцелярии
ՀԱԱ, ֆ.201, ց.1, գ.16, թ.15, թողոն, մեքենագիր:

N 338

ՀՀ ՄԻԼԻՑԻԱՅԻ ՏԵՍՈՒՉ Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀԵՌԱԳԻՐԸ ՆԳՆ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԳԱՎԱՌԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

7 սեպտեմբերի 1918 թ.