Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

6. Մինիստրների, Հայաստանի Խորհրդի Նախագահի, նախագահի օգնականների և անդամների բնակարանները ազատ են որևէ խուզարկութեան ենթարկւելուց:

Ներքին գործերի Մինիստր՝ Արամ

«Կառավարութեան լրաբեր», 24 սեպտեմբերի 1918 թ.

N 347

ՆԳՆ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԲԱՅԱԶԵՏԻ ԳԱՎԱՌԱՅԻՆ ԿԱՄԻՍԱՐԻՆ՝ 3-ՐԴ ԳԱՎԱՌԱՄԱՍԻ ՏԱՐԱԾՔԻ ԱՆՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԳԼՈՒԽ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

N 4341

18 սեպտեմբերի 1918 թ.

Вследствие надписи от 9 сего сентября за N 2209, сообщаю Вам, что 3-й участок вверенного Вам уезда остается в прежнем составе населенных пунктов, в виду чего предписываю принять меры к недопущению с чьей бы то ни было стороны самоуправных действий в этом участке и объявить населению этого района, что оно обязано исполнять все законные требования, исходящие лишь от Правительства Республики Армения.

Министр внутренних дел
Правитель канцелярии
Ֆ.201, ց. 1, գ. 15, թ. 102, թողոն, մեքենագիր:

N 348

ՆԳՆ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԿՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19 սեպտեմբերի 1918 թ.
Երևան

Հայաստանի Հանրապետութեան պետական - կառավարական հիմնարկութիւնները պէտք է ունենան և կրեն Հանրապետութեան դրօշակ հետևեալ գոյներով ըստ կարգի վերևից-ներքև՝ կարմիր, կապոյտ, դեղին:

Յայտնելով այս մասին, առաջարկում եմ անմիջապէս կիրառել սոյն հրահանգը և հետևել նրա անթերի իրագործման:

Ներքին գործոց մինիստր՝ Արամ
ՀԱԱ, ֆ. 214, ց. 3, գ. 24, թ. 19, վավերացված պատճեն, մեքենագիր: