- ՀԱԱ, ֆ.201, ց. 1, գ.15, թ.107, թողն, մեքենագիր:
N 353
ՆԳՆ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀՐԱՄԱՆԸ՝ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈԻՄ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 98
Предлагаю к точному и до кого касается исполнению начать занятия во всех Правительственных учебных заведениях с 1 октября сего года.
- ՀԱԱ, ֆ 201, գ. 1, գ. 506, թ. 1, վավերացված պատճեն, մեքենագիր:
N 354
ՆԳՆ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԸ ԳԱՎԱՌԱՅԻՆ ԿՈՄԻՍԱՐՆԵՐԻՆ՝ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
N 5024
Բոլոր գաւառական և գաւառամատային կոմիսարներին.
Ամեն օր տեղեկութիւններ են ստանում սպանութիւնների, կողոպուտների, գողութիւնների մասին, այն էլ մեծ մասամբ Երևան-Էջմիածին-Աշտարակ-Աբարան, Երևան-Ախտա-Ելենովկա-Դիլիջան-Քարւանսարայ գւխաւոր խճուղիների վրայ: Եթէ այդպէս է դրութիւնը հաղորդակցութեան այդ գլխաւոր գծերի վրայ, ապա ուրեմն պարզ է, թէ ինչ կացութիւն է տիրում աւելի հեռաւոր և խուլ վայրերում:
Այժմ երբ միլիցիայի կազմը բոլոր գաւառներում ուժեղացւած է և միլիցիականների վարձատրութեան չափը աւելացւած է, գաւառական և գաւառամասային կոմիսարների վրայ պարտք է ծանրանում ամենախիստ կերպով հետևել, որպէսզի ամենակարճ ժամանակամիջոցում վերջ տրւի բոլոր տեսակի անկարգութիւններին, յանցագործութիւններին և անդորրութիւն հաստատւի երկրի մէջ:
Տեղական միլիցիական ուժերը բաւարար չլինելու պարագային պէտք է իսկոյն օգնութիւն խնդրել քաղաքից պահեստի միլիցիայից:
Այնուհետև գաւառական իշխանութեանց ներկայացուցիչները, եթէ ժամանակին միջոցներ ձեռք չառնեն ճնշելու հասարակութեան վնասող տարրերը և խափանելու յանցագործ դէպքերը, կը ենթարկւեն պատասխանատւութեան՝ իբրև օրինազանցների:
Յայտնելով այս մասին՝ առաջարկում եմ անշեղ ու անթերի հետևել սոյն հրահանգի գործադրման: