Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բեռ ապրանք, գրեթէ ոչ աւել և ոչ պակաս: Մաշտոց միւս կողմից կ’գրէ, թէ. «էս տեղն էլ հետզհետէ կ’թեթևանայ և հազիւ 10 ձիու բեռ կգնտուի և այն էլ այս գծով կ’ճամբեմ, ուստի դուք փոխադրելու համար մարդ մի ղրկէք»: Կռւադաշտից էլ մօտ մի ամիս կ’լինի, որ ապրանք փոխադրուած չէ Բլուր: Թերթեր կան տեղս Դրոշակի51 6-7-8 թիւեր, Խարիսխ52 21-էն մինչև 46, Խարիսխի յաջորդ53 թերթանքը կայ 13-14՝ շատ, մնացած 8-9 թիւ էլ «Արօր»54: Առաջին պատեհութեամբ կ’ճամբուին:
Ես ինքս էլ հենց էս գիշեր Աւարայր գնալու Եմ, էն տեղից էլ Մրգաստան55 պիտի անցնեմ՝ աչքերուս և գլխի ցաւիս դարմանի համար: Տեղս արդէն բարդ գործ չկայ, մի ոտքով56 կ’վերնայ ապրանք, հետևաբար աւելորդ է հոս մնալս: Մանաւանդ, որ ուրիշներ իմ ներկայութենէն օգտուելով կուզեն, որ Ընծայրի57 դեմ բողոք բանան և դրա համար իսկ կ’մեկնեմ տեղս, Ձեր յանձնարարութիւնը ի նկատի ունենալով, թէ «առանց երկրի ընկերներին չլինի թէ Ընծայրի տեղ ընտրելի ներկայանան»: Ուստի կ’մեկնեմ ժամանակուայ մը համար, մինչև որ քո հրահանգը կ’ստանամ: Եւ արդէն կ’սպասեմ թէ իմ մասին ինչ որոշում պիտի տաս, ո՞ւր պիտի մնամ, ո՞ւր երթամ, որքան կարելի է շուտով պատասխանիր հարցերուս, որպեսզի դժուարութիւններու չմատնուիմ այսպէս կամ այնպէս:
Մարզպետի58 և Ընծայրի յարաբերութիւնները ծայրայեղօրէն լարուած են, ո’չ մի միջոցով հաւանական չէ, որ նրանք իրարու մօտենան: Այդ էլ մի պարագայ է, որ ինձ առիթ կ’տայ տեղէս բաժնւելու: Մանաւանդ, որ անգործ եմ տեղս:
Եղիշէ Աւետարանից59 ողղակի Բլուր անցած է և էն տեղից էլ Կռւադաշտ շատ դիւրաւ: Էս անգամն էլ յանձնարարեալ Ձեր կողմից՝ Տիգրանի հետ կային 2 գաղթականներ, էս տեղից դարձնել չլիներ, գրելու է Շանթին էդ մասին, նա կարող է առաջքն առնել։ Տափարակի նամակներ դեռ չստացուեց, գրեցէք էնտեղ, որ Շանթին ղրկեն:
Մի բան էլ խնդրեմ, եթէ ներելի է, նպաստներից մի փոքրիկ բաժին էլ հանեցէք մօրս և եղբօր, նրանք ծայր աստիճան կարօտ են, մանաւանդ անտուն և անտեղ: Խնդրում եմ, որ ներփակ նամակն էլ Ս. Հեղինէ Թռչունին60 ղրկես:
Յետոյ Մուշեղի մասին էլ գրէս (Քաջորիի), արդեօք ազատուե՞ց: Շատ կ’հետաքրքրուիմ նրա վիճակով՝ եթէ կարելի բարևներս ղրկիր նրան:
Գանք էս կողմերու լուրերին: Գրեթէ ոչինչ կայ՝ հանդարտութիւն և լռութիւն թէ Անջամայի և թէ Սէրդարի կողմից: Որպէս թէ՝ ժողովրդին զրոյց է, էնջամայիններ կուզեն աշունէն օգտւել, քանի որ քրդեր բացակայած են այս եղանակիս, կռիւը շարունակել։
Ինչպէս գրած էի, Սէրդարի կողմից մարդ է գնացել զօրս հաշտութեան մասին բանակցելու: Գնացողն է Մակուայ խաներէն՝ էքպիր խան և մի փաշա, բայց ընդունած չէ, միւս կողմից կ’պահանջուի, որ Սէրդար և Իզօ խան անձամբ հոն գնան, ինչ որ անկարելի է: Իզօ խանի և Սէրդարի