Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

N 412

ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԲԺԻՇԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴԱՐԱԼԱԳՅԱԶԻ ՊԱՐՏԻԶԱՆԱԿԱՆ ԳՆԴԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

4 դեկտեմբերի 1918 թ.
Երևան

Լսեցին.

2. Ներքին գործերի մինիստրի առաջարկութիւնը բժ. Զաքարեանի բազմամեայ ծառայութիւնն ի նկատի առած՝ նրա մահւան առթիւ, թաղման ծախքերը հոգալու համար, նրա ընտանիքին դրամական նպաստ տալու մասին: Բժ. Զաքարեանը մեռել է պաշտօնը կատարելիս բծաւոր տիֆից:

Որոշեցին.

2. Բժ. Զաքարեանի թաղման ծախքերը հոգալու համար նրա ընտանիքին տալ 2500 րուբլի նպաստ, յանձնարարելով Ներքին Գործոց մինիստրին այդ ծախքերն հոգալ իր տրամադրութեան տակ եղած անակնկալ ծախքերի համար գումարներից:

Լսեցին.

3. Ներքին գործոց մինիստրի ներկայացրած օրինագիծը՝ Դարալագեազի պարտիզանական գնդի դեկտեմբեր ամսի 18550 ր. 33կ. ծախքի նախահաշւի մասին:

Որոշեցին.

3. Ընդունել օրինագիծը և ներկայացնել Հայաստանի Խորհրդին:

ՀԱԱ, ֆ. 199, ց. 1, գ. 11, թ. 19, վավերացված պատճեն, մեքենագիր:

N 413

ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՑԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱ-ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

5 դեկտեմբերի 1918 թ․
Երևան

Լսեցին․

4․ Ներքին գործ․ մինիստրի զեկուցումը թուրքերից գրաւած ու այժմ Հայաստանին անցած երկրամասերում բժշկա-սանիտարական գործը կազմակերպելու վերաբերեալ շտատների ու ծախքերի միամսեայ նախահաշւի մասին՝ սկսած 1918 թ․ դեկտեմբերի 1-ից մինչև 31-ը

Որոշեցին․

4․ Կազմել համապատասխան օրինագիծ և առաջարկել Հայաստանի Խորհրդին։