Քաղաքը և շրջանը յայտարարւած է զինւորական դրութեան մէջ գարնիզոնի պետի կողմից, յայտարարւած է զօրակոչ 21-24 տարեկան, զօրակոչի սկիզբն է ամսոյս 14:
- ՀԱԱ ֆ.201, ց.1, գ. 38, թթ. 364-366, բնագիր, ձեռագիր:
N 421
ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՑԻ ՄԵՆԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ
Լսեցին.
6. Ներքին գործոց մինիստրի առաջարկութիւնը հացի մենավաճառութեան289 բաժնի շրջանների գործի վերջաւորելու առթիւ պարենաւորման բաժնի այդ շրջանների ծառայողներին վերջնահաշիւ տալու մասին:
Որոշեցին.
6.Գրութիւնն ուղարկել պարենաւորման մինիստրին՝ այս մասին իր եզրակացութիւնը տալու համար:
- ՀԱԱ ֆ. 199, ց. 1, գ. 11, թ. 26 շրջ., վավերացված պատճեն, մեքենագիր:
N 422
ՆԳՆ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ԳԱՎԱՌԻ ԿՈՄԻՍԱՐԻՆ՝ ԱՐՏԱՇԵՍ ՌՈԽԻԿՅԱՆԻ ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ԻՐԵՐԸ ԳՏՆԵԼՈՒ ԵՎ ՏԻՐՈՋԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 7031
Լսելով Արտաշէս Ռոխիկեանի բերանացի գանգատը, որ բողոքում է իբրև իր բացակայութեան միջոցին Կիւրջիեօլ կայարանից, մօտակայ գիւղերի բնակչութեան կողմից յափշտակւած են իր ապրանքները: Սորանով առաջարկում են Ձեզ, եթէ յիշեալ բողոքը համապատասխանում է իրականութեանը, խիստ միջոցներ ձեռք առնելով, հաւաքել տալ յափշտւած իրերը և յանձնէլ նրան:
- ՀԱԱ ֆ. 201, ց.1, գ.38, թ.351, թողոն, մեքենագիր: