Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Сборные пункты для явки следующие: 1) в Эривани — Управление воинского начальника; 2) Н-Ахты — Этапный комендант; 3) Новобаязете — Этапный комендант; 4) Делижане — Этапный комендант; 5) Вагаршапате — Этапный комендант.

Подлинное за надлежащими подписью и скрепой.
С подлинным верно: Правитель канцелярии Министра внутренних
дел
ՀԱԱ, ֆ.201, ց.1, գ.75, թ.34, վավերացված պատճեն, մեքենագիր:

N 429

ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՈՐՈՇՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՓՈՍՏ-ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

19 դեկտեմբերի 1918 թ.
Երևան

Լսեցին.
3. Ներքին գործոց մինիստրի զեկուցումը, որով նա ներկայացնում է Վրաստանի կառավարութեան հետ.

ա) փոստային առաքումների, բ)դրամային փոխադրութիւնների և գ) հեռագրական հաղորդակցութեանց մասին երկու պետութեանց մէջ փոստ-հեռագրական յարաբերութեանց վերաբերեալ պայմանագրերի բնագիրը:

Որոշեցին.
3. Վրաստանի հետ կապված փոստ-հեռագրական պայմանագրերը ընդունել և ներկայացնել Հայաստանի Խորհրդին ի հաստատութիւն, նրա հետ կցելով փոստ-հեռագրական վարչության գլխավոր Բոյնովսկու յայտարարութիւնը, թէ Վրաստանի ներկայացուցիչ պ. Մգելաձէն, ստորագրելով պայմանագրի ծրագիրը, ունեցել է համապատասխան լիազօրութիւն իր կառավարութեան կողմից:

ՀԱԱ, ֆ.199, ց. 1, գ. 11, թ. 31, վավերացված պատճեն, մեքենագիր:

N 430

ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ԳԱՎԱՌԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՏԵՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՌԱԳԻՐԸ ՆԳՆ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԶԻՆԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՏԱՐԻՔԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19 դեկտեմբերի 1918 թ.
Ղարաքիլիսա

По приказанию начальника округа, в данный момент я провожу мобилизацию лиц от 20 до 24 лет включительно, исключая единственных