մասին շատ եմ խնդրում: Ես մինչև նոյեմբերի վերջը հիմարներիս ռոճիկ տված եմ ամսեկան 10 ր., պատճառը այն է, որ դուք միայն 561 մարդի էք տւած, բայց մեզ ունենք մօտ 718 հայեր:
Ես Ամաղուի և մեր ցորեններից գաղթականներին բաժանած եմ հազարից աւել փութ, այնպես, որ ես հատկացրած եմ գաղթականներին: Վերջապես աբօզի հարցը ինձ շատ է տանջում, շատ և շատ եմ խնդրում, որ հեռագրով ինձ հայտնեք: Մենք պահում ենք բատալիօնի հաշիւին մօտ 30 որբեր: Ա. Խատիսեանը ինձանից հեռագրով հաշիւ է պահանջում, մենք ստացած էինք 19000ր. գաղթականների համար, որը ես գալուց հաշիւը տուեցի Սաշայ Տէր Յակոբեանին: Նորութիւններ չեք գրում, յովիտը լաւ ենք պահում, հիւանդութիւն շատ կայ տղաների մէջ թացուչորի298 պակասութեան պատճառով՝ կարգադրութիւն արէք: Մեր ատրյադը առ այժմ Խաչիկ է, սպասում եմ պօլ. Դօլուխանովին:
- ՀԱԱ, ֆ. 201, ց. 1, գ. 38, թ. 436-437, ինքնագիր:
N 437
ՆԳՆ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԸ՝ ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՕԿՐՈՒԳԻ ՊԵՏԻՆ՝ ՄԻՆՉԵՎ 25 ՏԱՐԵԿԱՆ ՄԻԼԻՑԻՈՆԵՐՆԵՐԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Сообщаю, что служащие милиции до 25 летнего возраста подлежат призыву в войска, но до замены их непризывными возрастами. Военным министерством им представлена двухнедельная отсрочка. Согласно приказу Военного министерства от 23 декабря, предлагаю организовать повсюду облавы для поимки уклоняющихся от поступления в войска, которых препровождать в сборные пункты.
Մակագրություն. Настоящую копию с телеграммы препровождаю Инспектору милиции территории Армении, для сведения и исполнения. 28 декабря 1918 года.299
- ՀԱԱ, ֆ.200 ց.1, գ.73, թ.26, վավերացված պատճեն, մեքենագիր: