Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցանքերը չորս անձնավորությանց տրվելու մասին: Նախարարն ասաց, թե այդ խնդիրը պարզելու համար կարևոր է ի նկատի ունենալ այն ժամանակը, երբ տեղի ունեցավ պայմանագրությունը: Թուրքական այդ գյուղերի բերքը բրինձ է, որ աճում է բացառիկ պայմաններում, եթե ուշացնեինք այդ մարդկանց հետ պայման կապել, բրինձի ամբողջ բերքը պիտի փչանար և մեր երկիրը պիտի զրկվեր նրանից: Գյուղացիները այդ պայմանը կնքելուց հետո միայն դիմել են, որ այդ բերքը իրենց տրվի:

Նախարարի բացատրություններից հետո տեղի ունեցան բուռն և երկարատև վիճաբանություններ և ի վերջո խորհուրդը ընդունեց հետևյալ բանաձևը.

Լսելով հարցապնդումը և կառավարության բացատրությունները՝ խորհուրդը անցնում է հերթական հարցերին:

«Զանգ», 17 օգոստոսի 1918 թ.

8-ՐԴ ՆԻՍՏ

21 օգոստոսի 1918 թ.

Ներքին գործոց նախարար Արամ Մանուկյանը հակառակ է. արդեն մրցում է նկատվում զինվորական և քաղաքացիական իշխանությունների միջև առողջապահական գործում և ահա դրա վրա գալու-ավելանալու է մի նոր մարմին․303 Նա ցանկանում է, որ լիազորություն տրվի ներքին գործոց նախարարության կից եղող բժշկա-առողջապահական մարմնին․ միաժամանակ առաջարկում է միացնել զինվորական և քաղաքացիական առողջապահական մարմինները՝ բյուջեի խնայողության և այլ պատճառների համար:

«Զանգ», 25 օգոստոսի 1918թ.

9-ՐԴ ՆԻՍՏ

23 օգոստոսի 1918 թ.

Երկրորդ հարցն էր ներքին գործերի մինիստրի օրինագիծը՝ ընդհանուր զինաթափության կամ մասնավոր զենքերի պետականացման (ազգայնացման) մասին:

Առաջարկելով գրավել և պետության սեփականությունը համարել Հայաստանի Հանրապետության մեջ մասնավոր սեփականություն համարվող բոլոր զենքերը, բացի որսորդական և սառն զենքերից և պաշտպանելով այդ նախագծի անհրաժեշտությունն ու շտապողականությունը, ներքին գործերի մինիստրը ասաց մոտավորապես հետևյալը:

Հայ ժողովուրդը, մանավանդ վերջին տարիներս, շնորհիվ հայտնի հանգամանքների, ենթարկված էր զինվելու պսիխոզին: Թե որքան առատ է զենքը նրանում, դա ցույց են տալիս այն դեպքերը․ երբ կառավարության