Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դումայի անդամները պետք է ընտրվեն մեկ տարով, ուստի և դեկտեմբերի 10-ին նշանակել ենք նոր ընտրություններ:

«Զանգ», 2 հոկտեմբերի 1918թ.

22-ՐԴ ՆԻՍՏ

28 սեպտեմբերի 1918թ.

ՆԳ մինիստրը տալիս է պատասխան սոց.-դեմ. ֆրակցիայի արած հարցումներին. 1. Երևան քաղաքի գաղթականությունը ինչու՞ հաց չի ստանում, 2. Ինչու՞ են գաղթականության ձեռքից գրավում քաղաք բերվող հացը, գետնախնձորը107 և այլ մթերքները, 3. Ինչու՞ գրավումների դեպքում կանոնավոր ստացականներ չեն տրվում և, վերջապես, 4. ե՞րբ պիտի հացի չեկեր տրվեն գաղթականության:

Պատասխան - Քաղաքումս 5000 հոգու համար սննդատու կայաններ կան, հաց ստացող թե՛ գաղթա[կաններ] և թե՛ տեղացի հաշվվում է 36.000: Իշխանությունը միշտ հնարավորություն է տվել գաղթ[ականներին] դրսից 10-15 փ. հաց քաղաք բերել, գետնախնձորի գրավում չի եղել, միայն մի դեպք թյուրիմացությամբ տեղի է ունեցել և դա է, որ հոլովվում է շարունակ: Տրվում են արդեն կանոնավոր ստացականներ ապրանքատերերին:

Էսեռների հարցումիս, թե ո՞վ է նշանակել ոմն Քրմոյանի՝ մարդահամար կազմակերպելու:

ՆԳ մ[ինիստր] - Քրմոյանին նշանակել եմ ես, նա իմ պաշտոնյան է, մարդահամարը որոշել է մինիստրությունը: Պետք է գաղթ[ականների] ցուցակագրություն լիներ, բարվոք համարվեց ամբողջովին ցուցակագրել: Ծախս մարդահամարի համար հատկացված է 20.000 ռ.՝ 6 միլիոն կրեդիտից:

«Զանգ», 12 հոկտեմբերի 1918թ.

23-ՐԴ ՆԻՍՏ

1 հոկտեմբերի 1918թ.

Տ. Մուշեղյան - Բժշկասանիտարական կոմիտեն չի եղել, որ վերջացրել է համաճարակները մեր երկրում, այլ իրենք իրենց են վերջացել: Կառավարությունը որբանոցային կազմակերպություններ չի առաջ բերել, եղածները գործ չեն արել, փողոցներում դեռ էլի շարունակում են թափթփված մնալ որբերը:

ՆԳ. մինիստր - Խնդրում է 5.000 որբի հոկտեմբեր ամսվա հասանելիք 750.000 ռ. գումարը տալ՝ անմիջապես գործադրության մեջ դնելու և շուտով որբերի վիճակը բարելավելու: