Երևանի բանտի ծառայողների շտատը կրճատելու պատճառով, ամսիս 1-ից ընդհանուր հիմունքների հիման վրայ շտատից դուրս են մնում գլխաւոր հսկիչներ Անտոն Սիմէօնով, Սևաստեան Չիրրան, Մատվէյ Սավեն և կրտսեր հսկիչներ՝ Յ. Կվշլատայ, Մ. Խրեն, Յ. Գրիգորեանց, Տ. Յվչիենկով, Ս. Ավագեանց, Ե. Ներսէսեան, Ա. Տէր-Աբրահամեան, Շ. Յակոբեան, Ե. Չումաչենկօ, Ա Շևչենկօ, Գ. Գանչարով, Կ. Պանին, Մ. Մակարեան, Ֆ.Մամոյկօ, Գ. Արձավենկօ, Ա Տապտուն, Ա Շխոյեանց, Ե. Ահարոնեանց, Դ. Թովմասեան, Աննա Խորինա, Ալէքսանդրիա Եւլևսկայա, ֆելդշեր Ֆ. Մօդէն:
N 36
Ժամանակաւորապէս, սոյն ամսիս 1-ից Երևանի նահանգական բանտի բանտապետի պաշտօնը յանձնւում է նոյն բանտապետի գլխաւոր օգնական Կուզմա Նօգաչևին:
Հայաստանի տերիտորիայի ադմինիստրացիայի և միլիցիայի կոմիսար:
N 37
Անցեալ Յոլիսի 13-ից իր պաշտօնից արձակուած է համարւում Երևանի գաւառի 2-րդ մասի կոմիսար Գամբար բեգ ՎԷզիրովը:
N 38
Արձակւում է պաշտօնից իր խնդրի համաձայն, նահանգական միլիցիայի պահեստի ձիաւոր հարիւրեակի պետ Գուրգէն Մելիք Վարդանեան
N 39
Օգոստոսի 6-ից պօդպօրուչիկ Վաղարշակ Գասպարենը նշանակւում է Հայաստանի տերիտորիայի միլիցիայի ինսպեկտոր:
N 40
Օգոստոսի 1-ից նշանակւում են Սարգիս Օհանջանեանը՝ Մինիստր նախագահի և ներքին գործոց Մինիստրի դիւանատների տնտեսական մասի և կառավարութեան շինութեան կառավարիչ, Ալէքսանդր Սօկոլովսկին՝ նոյն կառավարչի օգնականի և ներքին գործոց Մինիստրի դիւանատան ծառայողի պաշտօնում:
N 41
Երևանի նահանգական վարչութեան բժշկական մասի գործավար Գ. Պ. Կրիւօրօկը արձակւում է պաշտօնից
N 42