Օգոստոսի 1-ից Գրիգոր Հայրապ. Մելքոնեանցը նշանակւում է գործավար Երևանի գաւառի II մասի կոմիսարի գրասենեակում:
N 51
Երևանի նահանգական բանտի ծառայողների շտատը կրճատելու պատճառով օգոստոսի 16-ից պաշտօնից արձակւած է համարւում բանտապետի աւագ օգնական Կուզմա Նագաչայևը:
N 52308
Օգոստոսի 16-ից Ղազար Սեդրակեան Մելիք-Վարդանեանը նշանակւում է Երևանի բանտի բանտապետ և Գրիգոր Տէր-Սահակեանը՝ նոյն բանտապետի օգնական:
N 54
Նոյն թւի հուլիսի 10-ի N 14 կագադրութիւնը փոփոխւում է և նահանգական գիւղացիական գործերի ատեանի (поселяского присутствие) անդամ Քալանթարեանը, քարտուղար Զալէսսկին և գրասենեակային պաշտօնեա Աննա Մուսաբէկեանը մնում են իրենց պաշտօններում գործերի լիկւիդացիայի համար մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը, որից յետոյ ընդհանուր հիմունքների համաձայն համարւելու են շտատից դուրս մնացած:
N 55
Ի նկատի ունենալով, որ Երևանի Նահանգական մէջլիսի գործավար Քեարիմ Ախունդովը, իր հիւանդութեան պատճառով, որը հաստատուած է բժշկական վկայագրով, չէր յաճախում ծառայութեան և ս.թ. յուլիսի 31-ի N 30 իմ հրամանով, ծառայութիւնից արձակուած էր բոլորովին, այժմ վերոյիշյալ հրամանը վերացւում է և Ախունդովը նորէն մնում է իր նախկին պաշտօնում:
N 56
Ներքին գործոց մինիստրի գրասենեակի կառավարչի օգնական Սիսակ Ստեփանեան Մելիք-Իսրայէլեանը հեռացւում է պաշտօնից. նրա փոխարէն կառավարչի օգնական նշանակւում է իմ քարտուղար Կարապետ Պողոսեան Յովհաննիսեանը:
N 57
Սոյն թիւ օգոստոսի 7-ի N 10 կարգադրութիւնս փոփոխւում է այս ձևով 1.Սարգիս Օհանջանեանը նշանակւում է յանձնարարութիւնների կոմիսար ներքին գործոց մինիստրի մոտ և 2. Ալեքսանդր Սոկոլովսկին գրասենեակային պաշտօնեայ իմ գրասենեակում: