Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստացուածքը հաւասարապէս բաժնուի Անդրկովկասի բոլոր ժողովուրդների միջև: Մասնաւորապէս պահանջում էին, որ մահմետականներին տրուի այն քանակութեամբ զէնք, ինչ քանակութեամբ որ համապատասխան է իրենց բնակչութեան թուին: Յետոյ թուրքերը յայտնեցին, որ իրենք թոյլ չեն տայ երկաթուղային հաղորդակցութեան վերականգնումը, մինչև որ իրենց հիմնական պահանջը չգոհացուի: Եթէ հայերը կամենում են խաղաղութեամբ կարգադրել այս բախումը, նրանք պարտաւոր են անյապաղ լուծել իրենց զօրամասերը և զէնքերը յանձնել թուրքերին, այլապէս իրեն թոյլ չեն տայ կարգի վերականգնումը»:

Թուրքերի պահանջը զէնքի և ընդհանրապէս ռազմամթերքի նկատմամբ շատ բնորոշ էր: Պէտք է իմանալ, որ պատերազմի ամբողջ ընթացքում նրանք ոչ մի զինուոր էին տուել և ընդհանրապէս որևէ մասնակցութիւն չէին ունեցել: Իսկ այժմ պահանջում էին, որ նախ՝ ռուսների թողած ռազմամթերքից համապատասխան բաժին հանուի իրենց և ապա՝ հայերը լուծեն իրենց զօրամասերը ու զէնքերը յանձնեն թուրքերին: Հարց է ծագում, ինչո՞ւ էին թուրքերը պահանջներ անում: Իրե՞նց պաշտպանելու: Բայց ո՞վ էր նրանց վրայ յարձակում: Ամբողջ ժամանակ և ամէն տեղ, որտեղ նրանք նոյնիսկ չնչին ուժ էին կազմում, յարձակողը, թալանողը, այրողն ա սպանող-մորթողը իրենք էին. հայերը միայն պաշտպանւում էին:

Թուրքերը իրենց պահանջով ցանկանում էին զրկէլ հայերին ինքնապաշտպանութեան հնարաւորութիւնից, որպէսզի անարգել կոտորէին, թալանէին և այրէին: Յետոյ ռուսական ուժերի քաշուելուց յետոյ, Անդրկովկասի ճակատը մերկանում էր տաճիկ բանակի առաջ և միակ ուժը, որ պիտի կանգներ աոաջխաղացող թշնամուն, հայկական զօրամասերն էին: Մահմետականները, այդ զօրամասերի զինաթափումը պահանջելով, պարզապէս անարգել ճանապարհ էին ուզում հարթել տաճիկ բանակի առաջխաղացման:

Պարզ չէ՞, որ նման առաջարկի բուն հեղինակները թրքական բանակի ծպտեալ գործակալներն էին:

Երևանում Անդրկովկասեան Կոմիսարիատի պատուիրակութիւնը լսում է հայկական կազմակերպութիւնների ներկայացուցիչներին, որոնք յայտնում են հետևեալը.-

«Ամէն բան. որ կատարւում է այժմ Անդրկովկասում, յանգում է մի որոշ մտքի: Նախ՝ բոլոր այն երկաթուղագծերի վրայ, ուր ապրում են թուրքերը, համարեա միաժամանակ տեսնում ենք որոշ բնոյթ կրող յուզումներ, որոնք վերջանում են երկաթուղային հաղորդակցութեան խանգարումով:

Մատնանշում են Սանդար-Սադախլու երկաթուղագիծը, Ուլուխանլուի գիծը: Յետոյ յայտնտմ են որ խռովութիւնները տեղի են ունենում երկաթուղու մօտ երկաթուղային հաղորդակցութեան շուրջ: Վերջապէս յայտնում են, որ այս ամէնը պատահական բան չէ, որ կան ինչ որ մութ