Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայերի, մահմետականների ու վրացիների: Մենք պատասխանատու ենք ամբողջ ազգաբնակչութեան համար: Մենք չպէտք է դուրս գանք իբրև միմիանց մեղադրողներ: Մենք հանդէս պէտք է գանք, որպէս գաղափարական քաղաքական մի մարմին, որը այս յուզումնալից վայրկեանին կոչուած է փրկելու երկիրը: Ես կոչ եմ անում պաղարիւնութեան և սեփական պարտականութեան գիտակցութեան»:

***

Սէյմը, ըստ երևոյթին, անբաւարար համարելով Անդրկովկասի Կոմիսարիատի պատուիրակութեան կատարած քննութիւնը Արարատեան Դաշտում, իր կողմից մի նոր պատուիրակութիւն է ուղարկում դէպքերի վայրը: Պատուիրակութեան նախագահն էր վրացի Գէորգաձէն, անդամները՝ հայերի կողմից Ս. Տէր Խաչատրեանը (դաշնակցական), իսկ թուրքերի կողմից Սաֆի-Քուրտսկին (էս-էր): Դրանց երևանում միանում են հայերի և թուրքերի ներկայացուցիչները, և բոլորը միասին անցնում են շրջանը՝ տեղն ու տեղը ծանօթանալու, քննելու համար հայ-թրքական յարաբերութիւնների լարման պատճառը:

Պատգամաւորութիւնը հասնում է մինչև Գայլի-Դրունք (Շարուրի նախադուռը), որից յետոյ թուրքերի կողմից գիծը փճացուած լինելու պատճառով, նրանք չեն կարողանում շարունակել ճանապարհը և վերադառնում են:

Երբ այդ պատուիրակութիւնը վերադառնում է Թիֆլիս, նրա նախագահը Սէյմի Մարտի 7-ի (1918) նիստում ներկայացնում է մանրամասն զեկուցում:

Ի վերջոյ, Սէյմը ընդունեց մի բանաձև, որի հիմնական միտքը այն էր, թե անմիջապէս պետք է ձեռք առնել վճռական միջոցներ, որպէս զի զօրամասերը կարողանան առանց արգելքի անցնել դէպի սահմանագլուխ: Սակայն Անդրկովկասի իշխանութիւնը զուրկ էր ամենատարրական գործադիր միջոցներից: Ուրիշ անդամների պէս այս բանաձևն էլ մնաց մեռած տառ:

Այս նշանակում էր, որ Արարատեան Դաշտի իշխանութիւնը ինքը պետք է տնօրինէր իր ճակատագիրը. կենտրոնի կողմից նա փաստօրէն ձգուած էր իր բախտին:

Արդարանում էր Արամի նախատեսութիւնը, որ նա արտայայտեց Երևան գալու առաջին օրը Ազգային Խորհուրդում տուած իր զեկուցման մէջ:

Երևանում թէ’ Յատուկ Կոմիտէն Արամի գլխաւորութեամբ և թե’ զինուորական իշխանութիւնը զորավար Սիլիկեանի և Դրոյի աջակցութեամբ ամէն ջանք թափում էին՝ խուսափելու մահմետականների հետ ընդհարում ունենալուց: Երևանից մի շարք խառն (թուրք-հայ) հաշտարար պատուիրակութիւններ ուղարկուեցին հակապետական շարժումներ