Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նկատելով, որ վանքից կողոպտուած գոյքերու ու կենդանեաց մեծագոյն մասը հայերու ձեռք անցաւ:
Կը համարձակիմք խնդրել, որ ինչպէս որ մասմ ոչխար յատկացուելով սկզբնաւորութեան մը շնորհ ըրէք, հաճեցէք վանքի պէտքերուն բաւելու չափով ոչխար, կենդանեղէն և իրեղէներ ու հայթայթելու միջոցներու խորհրդակցութիւնն ու գործադրութիւն յանձնարարել հարկ եղածներուն:
Մնամք խորին յարգանօք՝
Դիւան հոգ. Վարագայ վանայ

Վ. Ատենադպիրի՝ Ահ. Շատւորեան
Ատենապետ՝ Աւետիս Յ. Թէրզիպաշեան

Մակագրություն. Գաղթականական և երկրագործական մարմնին:
Դիւան, 9. V

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 4, թ. 3, բնագիր, ձեռագիր:

N27

ԲԵՐԿՐԻԻ ԳԱՎԱՌԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԽՆԴՐԱԳԻՐԸ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԻՐԵՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԵՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10 մայիսի 1915 թ.
Վան

Վանայ կառավարիչ պ. Արամին

Յարգանօք
Բերկրի գաւառի մէջ գտնւած Անձաւ, Պստիկ-գիւղ, Գործութ, Ընգիզակ. Սուրբ Թաթէոս, Քապապեկ, Բերկրի, Քէօշկ, Առեղ, Շւաքար, Թառ, Գոմս գիւղօրէից 7 տարեկանէն վեր մինչ խոր ծերութեան մէջ գտնւած բոլոր արու բնակչութիւնը՝ Օսմանեան կառավարութեան կազմակերպած ապրիլեան ջարդի ժամանակ ամբողջապէս ջարդւած և կոտորւած լինելով՝ միմիայն Վան, Ռուսեան,72 Լիմ անապատ ապաւինելով ազատւած ստորագրեալքս՝ 40-50 անձ, ներկայ աննօրմալ դրութեան մէջ գիւղ վերադառնալով մեր տնտեսական աշխատանքը վերսկսելու համար մեզ անապահով կզգանք, որովհետև մեր շրջակայ գիւղօրէից քիւրտ արու բնակչութիւնը թէպէտև հայ կամաւորներին և ռուսական բանակի յաղթական մուտքով մասամբ մը ջարդւած է, սակայն կարևոր մասերը այս ու այն շրջակայ լեռների և ձորձորերի մէջ զէն ի ձեռին պահուած են՝ որոց ներկայութիւնը մեր գոյութեան կսպառնայ ամէն րոպէ: Հետևաբար, որպէսզի, նախ ընդհանրութեան թշնամիի բնաջնջման և մեր գոյութեան ապահովութեան գործը կատարեալ լինի, կը խնդրենք մեզ՝ ստորագրելոցս պէտք եղած տեղէն արտօնութիւն և մեզմէ զէնք չունեցողներիս զէնք տալով, մեզ՝ մեր շրջանն ուղարկել բարեհաճէք, որու յանդէպ մենք կը խոստանանք՝