աշխատանք յառաջ բերել, ուստի պիտի խնդրէի, որ ներկայ գրութիւնս իբր պատճառաբանեալ հրաժարական ընդունելով, զիս այդ պաշտօնէն ազատ կացուցանէիք:
Հաճեցէք ընդունել, Տէր նահանգապետ, անկեղծ յարգանքներուս հաւաստիքը:
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 10, թթ. 10-11, բնագիր, ձեռագիր:
N37
ՎԱՆԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀՐԱՄԱՆԸ՝ ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՑ ԱՊՐԱՆՔ ԳՆԵԼԸ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ ժողովուրդին բացարձակապէս կ՛արգելեմ զինւորներէն և հայ կամաւորներէն ոևե ապրանք, կենդանի և այլ իրեղէններ գնել:
Գնուած ապրանքները գողունի ըլլալուն համար, ուր որ տեսնուին
գրաւուելով տէրերուն պիտի յանձնուին, և գնողներն ալ ծանր պատիժներու պիտի ենթարկուին:
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 43, թ. 3, տպագիր օրինակ:
N38
Ա. ԽԱՆԻԿՅԱՆԻ ԵՎ Մ. ԳԱՅՈՒՄՋԻՊԱՇՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՓԼԱՏԱԿՆԵՐԻ ՏԱԿ ՄՆԱՑԱԾ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐՏՕՆՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԱՆՔՈՎ
N302
Վսեմաշուք կառավարչապետ
Արտօնագրեալքս՝ Խանիկեան Աբրահամ և Գայումջիպաշեան Միհրան, մեր վառուած խանութներու փլատակներու տակ մնացած գործիքներ դուրս բերելու համար պետք եղած արտօնութիւն տալնիդ կը խնդրենք:
Յարգանօք՝
Մակագրություն. Արխիւ: 16 մայիսի
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 1, թ. 5, բնագիր, ձեռագիր: