будут привлекаться владельцы их, как к материальной ответственности, так и к личной.
Его превосходительство после многих бесплодных обращений к Вам по охране кабеля, находит этот способ достижения цели более целесообразным.
ՀԱԱ, ֆ.242, ց.1, գ.61, թ.9, բնագիր, ձեռագիր:
N43
ԱԼՅՈՒՐ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԽՆԴՐԱԳԻՐԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԹԱԼԱՆՎԱԾ ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ
Վսեմ. կառավարչապետ
Վերջին կռիւների առթիւ Ալիւր գիւղից տարուած գերիներ մօտ 700
հոգի 2 օրէ ի վեր վերադարձեր են գիւղ. ատոնց տղամարդիկ սպաներ են, իրենք թալանուած, կողոպտուած և ապրուստի տարրական միջոցներէն զուրկ են:
Կը խնդրենք, որ այդ կարօտեալներին պատսպարելու և սնուցանելու համար ոևէ կարգադրութիւն ընէք:
Մնամք յարգանօք՝ Ալիւր գիւղացիներ
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 7, թ. 5, բնագիր, ձեոագիր:
N44
Ս. ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԹԱՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԵՐ ԿՏՐԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ
Վսեմ տէր նախագահ Վանայ շրջանային վարչութեան
Այրացաւեր ս. Յակոբ եկեղեցւոյ և վարժարանի վերաշինութեան համար խորհուրդս ամենէն առաջ ու աւելին ատաղձի դժուարութեան հանդէպ գտնուելով ներկայ խնդրագրով կը դիմէ Ձեր վսեմութեան, որ շնորհ անէք արտօնել մեզ շրջակայի այրող տասն լքւած սեպհականութենէն պէտք եղած ծառեր կտրել և սկսել գործն:
Վստահ եմք, որ այս դիւրութիւն պիտի տաք մեզ էլ, որով կարողանանք յիշեալ աւերակներ վերաշինելով՝ բնակելի դարձնել տարիներէ վեր լքուած շրջապատի հայ թաղեր:
Խորին յարգանքներով՝