Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

N50

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՐՏՈԻՑ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԳՐՈԻԹԻՒՆԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ

7/20 մայիսի 1915 թ.
Վան

Վսեմ պ. Արամ
Արժանընտիր կուսակալ Վասպուրականի
1 նօմէրայ և 5/18 մայիս թուակիր աղերսագրովս խնդրեցի Ձեր վսեմութիւնէն, որ Ընդհ․ պարտուց վարչութիւնը78, միջազգային կազմութիւն մը լինելով, բարեհաճէիք շուտով կարգադրութիւն մ՛ընելով, յանձնել մեզ աղի ամպարները և տնօրէնութիւնը նախկին կազմիւ պաշտօնավարելու իմ երեք ընկերներու հետ: Թէև բերանացի խոստացուեցաւ երկու օրէն կարգադրութիւն ընել, բայց կարգադրութիւն մը չ՜ըլլալով հանդերձ, այսօր գացի քաղաք և տեսայ, որ պատրաստ 1.400.000 էն աւելի աղին 2/3 էն աւէլի, դժբախտաբար, եազմայ79 եղած է և այս ի վերջոյ պիտի պատճառէ աղի սով մը: Ուստի, եթէ պիտի ճանցուի Ընդհ. պարտուց տնօրէնութիւնը իբրև միջազգային կազմութիւն մը, բարեհաճէիք մեզ յանձնել տնօրէնութիւնը և Ձեր աջակցութիւնը, որպէս զի ըստ առաջնոյն պաշտօնավարենք և եթէ չը պիտի ճանցուի, հաճէիք նոյնպէս մեզ պաշտօնապէս իմացնել որևէ պատասխանատւութենէն զերծ մնալու համար: Խորին յարգանքներով՝
Տնօրէն ընդ. պարտուց վարչութեան Վանայ և ենթակայի

Խաչիկ Ա․ Արծրունի

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 22, թ. 6, բնագիր, ձեռագիր:

N51

Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՌՈՒՍՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Օ. ԿԱԿՈՍՅԱՆԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ

N605

21 մայիսի 1915թ.

Վսեմ կառավարչապետ!
Ստորագրեալիս փեսան՝ կեմցի Օհանէս Կակոսեան անցեալ օրեր 15-20 հոգիով Նորտուզ երթացած միջոցին ռուս զօրքերի կողմէ կը ձերբակալուին: Յետոյ բոլորին բաց կը թողնին, իսկ փեսայիս տասնոց80 գրաւելէն յետոյ՝ այժմ հոս բերած և ռուս տեղւոյս հրամանատարի քով բանտարկուած են:
Ուստի կը խնդրեմ, որ միջնորդէք և ազատէք փեսայիս և խնդիրը ի մտոյ քննէք: