իրաւաբանօրէն իրեն տրուած իրաւասութեանց՝ բախում և գործերու խառնակութիւն բնականաբար ծայր պիտի տայ: Հետևաբար կը խնդրուի, որ զգուշացնէք զիրենք՝ նաև ազդարարէք, որ գանձուած տուգանքը նոյնութեամբ պաշտօնեութեանս յանձնուի:
ՀԱԱ․ ֆ. 242, ց. 1, գ. 10, թ. 15 և շրջ., բնագիր, ձեռագիր:
N54
ՀԱՅՈՑ ՁՈՐԻ ԳԱՎԱՌԱՊԵՏ Ն. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԱՎԱՌԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Վանի շրջանի նահանգապետ Վսեմ պ. Արամ
Մարտիրոսի կնքած ամբարներ արդէն ոչ մի չափ81 [հացահատիկ] չկա, որ իր ասածով 200 չափի մօտ ցորէն, գարի և տարեկան կ՛գտնուէր, գիւղացիք ամբողջ բաժանած են իրենց վրայ և իրենց ասածով մէկ մասն ալ ուրիշ գիսլացիք տարած են, միայն 40-50 չափ գարի կազակներ տարած են Նօրտուզ երթալու ժամանակին:
Աստուածաշէն 18 տղամարդեդէն է մնացած, իսկ Կղզի գիւղ 6-8 մարդ, մնացած գիւղերի մասին տեղեկագիր կ՛ղրկեմ մեր գրագիր Երւանտէ ի քեզ:
Եթէ կարելութիւն կա, ազդմ փակցուցէք, որ քաղաքացիներ ընկերութեամբ տեղս գան և նոքա քուրդերու և թիւրքերի ցանքերին տէրութիւն անեն, գիւղացիք իրենց ցանքեր չեն կրնար տիրութիւն անել, որովհետև ոչ մարդ ունին և ոչ տաւար: Մեզ մի կնիք ուղարկէք:
Յարգանքներով Ձերդ Վերին Հայոց Ձորի գաւառապետ
ՀԱԱ․ ֆ. 242, ց. 1․ գ. 1․ թ. 20․ բնագիր, ձեռագիր:
N55
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔՆՆԻՉ Կ. ԱՅԵՃՅԱՆՑԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՆՊԱՏՇԱՃ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Պ. նահանգապետ Վանի շրջանային վարչութեան
Վանի շրջանային վարչութեան բոլոր պաշտօնատուներու ընդհ[հանուր] քննիչութեան մը կարիքը զգալով, Բ[արձր] Նահանգապետութենէդ նոյն պաշտօնը վստահած էիք ինձ և ըստ այնմ՝ 12 մայիս պաշտօնագրով մը հաղորդուած էր բոլոր պաշտօնատուներու: