Եթե ուսուցչութեան սոյն խնդիրքը Ձեր հաճութեան կ՛արժանանայ, հաճեցէք արգելել նաև յիշեալ տուներու քարերն ու աղիւսները աճուրդի հաճելու գործողութիւնը, որ այսօր կամ վաղը կր լրանայ․ որովհետև այդ նիւթերը կարելի է գործածել դպրոցի և դպրոցապատկան կալուածներու շինութեան:}}
ՀԱԱ ֆ. 242, ց. 1, գ. 41, թ. 131, բնագիր, ձեռագիր:
N 67
Հ․ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ Ա․ ՄԱՆՈԻԿՅԱՆԻՆ՝ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԻՐ ՏՂԱՅԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
N930
Վսեմ նահանգապետ Վանայ
Միրավի-Չատըր արտի մը մէջ օշարակ ծախող զաւակիս ճիշտ քով նոյն գործով կը զբաղուին նաև մեր թաղեցի Վարդան Մարտիրոսեան և Խէրան Գըռգըռեան: Երբ կազակ մը վերջիններէս «Գինի կա՞յ» կը հարցնէ, յիշեալները «այո՛» ըսելով գինիի շիշը ձեռքերնին բռնած զաւակիս սեղանի վրայ դրին, որպէս թէ գինի ծախողը տղաս է: Կազակը սակարկութեան ատեն զաւակիս ծխախոտի տուփը (որպէս գինի ծախողին) գրաւեց 15 կոպեկի տեղ: Զաւակս Չախկըլ-Պէպի Ռուսաց հրամանատարին բողոքել կերթայ կազակի ընթացքի համար: Հրամանատարը զաւակէս գինի ծախողները կը պահանջէ և երբ վերջինս կըսէ «փախան», հրամանատարը զաւակս ձերբակալելով՝ նախ կառավարչատունս կը ղրկէ, և հոսկէ ալ, ականատեսի մը ըսածին նայելով, կազակի մը հետ տարուած է, թէ ո՞ւր, անյայտ կը մնայ մեզ:
Ա՛րդ, դիմելով ձեր արդարադատութեան, յատկապէս կը խնդրեմ, որ շուտափոյթ քննութիւն մը կատարել հրամայէք և զաւակիս ո՞ւր ճամբուել և կամ ո՞րտեղն ըլլալը ստուգելու համար պէտք եղածը կարգադրել շնորհ ընէք։
Խորին յարգանօք Վանայ Միրավի-Չատըրի թաղէն
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 41, թ. 144, բնագիր, ձեռագիր:
N 68
ՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա․ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԹՐՔԱԿԱՆ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՍԱՍԻՆ
Տեր նահանգապետ