Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տի ըլլայ՝ իրենց պարտականութիւններն ալ համեմատաբար թեթև ըլլալու պայմանաւ:

7. Հանգստեան թոշակ.- Երկու սեռն ալ վկայուած օգնական-ուսուցիչներ և վկայուած դաստիարակ-ուսուցիչներ պիտի ստանան հանգստեան թոշակ՝ յատուկ կանոնագրով մրը սահմանուած պայմաններու համեմատ:

8. Կանոնագրութիւն. - Ուսուցիչներու պարտականութունները, աշխատութեան չափերը և փոխադարձ յարաբերութիւնները պիտի սահմանուին յատուկ կանոնագրութիւնով մը:

9. Ներկայացուցչական ժողով.- Դաստիարակ ուսուցիչներ, երկու սեռն ալ, պիտի ընտրին հինգ անդամէ բաղկացած ներկայացուցչական ժողով մը, որ իբր խորհրդատու մարմին իրաւունք պիտի ունենայ ուսումնական ամեն հարցերու մասին թելադրութիւններ ընել կրթական տեսչութեան պարբերաբար կազմելով նաև խառն խորհրդակցական ժողովներ կրթական տեսչութեան խորհրդին հետ:

Կրթական տեսուչ

ՀԱԱ ֆ. 242.ց.1.գ. 24.թթ.4ա-5, 7-8, բնագիր, ձեռագիր:

N77

ԱՐՍԵՆ ՀՅՈՒՍ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԽՆԴՐԱԳԻՐԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

28 մայիսի 1915 թ.
Վան

Զէնք կրելու արտօնագիր ստանալու համար

Անուն - Արսէն
Ազգանուն - Հիւս Գալուստեան
Ո՞ր տեղացի է - վանեցի
Թաղը կամ գիւղը - Ջրբաշեան թաղէն
Քանի տարեկան է - (33) երեսուն երեք
Ի՞նչ տեսակ զէնքի իրաւունք կ՚ուզէ ստանալ - մօդէլ հրացան մը և պրանունիկ101 ատրճանակ մը
Զէնքի նօմէրը - մօդէլ հրացանի (4705), պրաունիկի (673249)
Ի՞նչ գործի համար

Վսեմ պ. կառավարիչ

Վանի շրջանային վարչութեան

Վանայ շրջակայ՝ ինչպես նաև Թիմարի և Արճակի շրջանի գիւղերու մէջ ցանքեր և գործեր ունենալուս համար, պարտաւորուած եմ շատ անգամ նիս մինակ այդ գիւղեր պտտիլ գործիս համար: Ուստի վերոգրեալ մէկ հրացան և ատրճանակը հետս կրելու արտօնութիւնը տրուելու համար պետք եղողներուն հրաման ընելնիդ կը խնդրեի: